Երևանում «ռուսական հեքիաթ» է հյուսվում

© Sputnik / Laura Sarkisyan Выставка братьев Рудневых в Ереване
Выставка братьев Рудневых в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական արվեստի թանգարանում բացված երկօրյա ցուցահանդեսում ներկայացվել են Ռուդնև եղբայրների` Անդրեի և Միխայիլի գրաֆիկական աշխատանքները։ Ցուցահանդեսն անցկացվում է Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նոր նախագծի` «Ռուսական հեքիաթ»–ի շրջանակում։ Նախագծի հեղինակը Ժաննա Բոբրակովան է։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik, Լաուրա Սարգսյան. Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը հագեցած էր ռուսական հեքիաթի ոգով։ Նման մթնոլորտի «պատճառը» Ռուդնև եղբայրների ցուցահանդեսն էր, որը կտևի երկու օր։

«Ավելի հետաքրքիր բան չկա, քան գրական ստեղծագործություն նկարազարդելը։ Մենք` նկարիչներս, տեքստը վերածել ենք կերպարվեստի»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց նկարիչ Անդրեյ Ռուդնևը։

Երևանյան հանդիսատեսին ներկայացված աշխատանքները թեմատիկ առումով երեք մասի էին բաժանված` ռուսական հեքիաթներ, աստվածաշնչյան թեմա և ազատ ոճի ստեղծագործություններ, որոնք ներկայացնում էին նկարիչների անձնական աշխարհընկալումը։

© Sputnik / Laura Sarkisyan Անդրեյ և Միխայիլ Ռուդնևները
Андрей и Михаил Рудневы - Sputnik Արմենիա
Անդրեյ և Միխայիլ Ռուդնևները

Ռուսական հեքիաթներից աչք էր զարնում Ալեքսանդր Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» ստեղծագործությունը, սակայն առանձնահատուկ տեղ էին զբաղեցնում աստվածաշնչյան թեմաներ շոշափող աշխատանքները` Քրիստոսի խաչելությունը, մարդկության առաջին մեղքը… Աստվածաշնչյան թեմայի հանդեպ եղբայրները հատուկ վերաբերմունք ունեն։

«Աստվածայինը շոշափելը գերագույն հաճույք է մարդու համար։ Եթե պիտի նկարես, ապա ավելի լավ է` միայն նման ստեղծագործություններ նկարես»,- ասաց Անդրեյը։

Եղբայրները Երևան են բերել շուրջ 30 աշխատանք։ Նրանք ստեղծագործում են տարբեր ժանրերում, ստեղծում են մոնումենտալ ստեղծագործություններ, նկարազարդումներ են անում պատերի վրա, ուսումնասիրում են նկարչության ժամանակակից ուղղությունները` 3D և այլն։

© Sputnik / Laura SarkisyanՌուդնև եղբայրների` Անդրեի և Միխայիլի գրաֆիկական աշխատանքները
Ռուդնև եղբայրների` Անդրեի և Միխայիլի գրաֆիկական աշխատանքները - Sputnik Արմենիա
1/3
Ռուդնև եղբայրների` Անդրեի և Միխայիլի գրաֆիկական աշխատանքները
© Sputnik / Laura Sarkisyan Ռուդնև եղբայրների` Անդրեի և Միխայիլի գրաֆիկական աշխատանքները
Ռուդնև եղբայրների` Անդրեի և Միխայիլի գրաֆիկական աշխատանքները - Sputnik Արմենիա
2/3

3/3

Ռուդնևները երկվորյակ եղբայրներ են, նկարում են երեք տարեկանից։ Միխայիլ Ռուդնևի առաջին «գեղարվեստական աշխատանքը» թղթի վրա նկարված արծիվն է եղել. Հենց այդ ժամանակ է պարզ դարձել, որ եղբայրները նկարիչներ են դառնալու։ Այդ ժամանակից ի վեր Ռուդնևները ծառայում են արվեստին։

Լրահոս
0