Վարչապետ. տեսուչը պետք է ընկալվի ոչ թե պատժող, այլ աջակցող

© Sputnik / Asatur YesayantsКарен Карапетян
Карен Карапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ վարչապետը կարծում է, որ տեսուչ–տնտեսվարող սուբյեկտ համագործակցության ձևավորման համար պետք է մշակել ու ներդնել հետադարձ կապի մեխանիզմը։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի-Sputnik. Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նիստում հանձնարարեց ստուգումներ իրականացնելիս առաջնորդվել տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով։

Правительство Армении - Sputnik Արմենիա
Վարչապետը ՏՄՊՊՀ–ին հորդորեց ուշադրություն դարձնել առաջնային սպառման ապրանքին

Կարապետյանի համոզմամբ` տեսուչն առավելապես պետք է ընկալվի ոչ թե որպես վերահսկող, այլ աջակցող։ Այս թեմայով նա հանձնարարական տվեց արդարադատության, ֆինանսների, արտակարգ իրավիճակների, տնտեսական զարգացման և ներդրումների, կրթության և գիտության, առողջապահության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, բնապահպանության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարներին, ինչպես նաև անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, պետեկամուտների կոմիտեի և քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահներին։

«Յուրաքանչյուրն իր մասով Հայաստանում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքով նախատեսված տեսչական ստուգումներ իրականացնելիս, այդ թվում` նոր ստեղծված տեսչական մարմնի կողմից, պետք է առաջնորդվի տեսուչ-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության սկզբունքով։ Տեսուչն իր գործունեությունը կատարելու ժամանակ չպետք է ընդունվի որպես պատժող, տույժ ու տուգանք դնող և այլն»,- ասաց վարչապետը։

Նա ավելացրեց, որ համագործակցության ձևավորման համար պետք է մշակել ու ներդնել հետադարձ կապի մեխանիզմը։

Լրահոս
0