Ոսկանյան. Հայաստանը պատերազմ չի ուզում, բայց պատրաստ է պատերազմի

© Sputnik / Асатур ЕсаянцВардан Восканян
Вардан Восканян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իրանագետ Վարդան Ոսկանյանը մեկնաբանել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Ռոսիա սեգոդնյա» ՄԼԳ–ի գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցը։ Նա անդրադարձել է հատկապես զրույցի այն հատվածին, որտեղ նախագահը խոսել է Ղարաբաղյան հակամարտության մասին։

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի — Sputnik, Անի Լիպարիտյան. Հայկական կողմը հայտարարում է, որ պատերազմից չի վախենում, պատերազմել չի ցանկանում, բայց պատրաստ է ռազմական գործողությունների։ Այս մասին Sputnik Արմենիային ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը` մեկնաբանելով Սերժ Սարգսյանի հարցազրույցը։

Նրա խոսքով` հարցազրույցում Ղարաբաղյան խնդրի կարևորագույն ասպեկտներ են շոշափվել։

«Հայկական կողմը հայտարարում է, որ պատերազմից չի վախենում, սակայն պատրաստ է դրան։ Մեր երկիրը վերջին տարիներին ամրապնդել է իր դիրքը, իսկ ապրիլյան դեպքերը ցույց տվեցին, որ պատրաստ է ցանկացած սցենարի»,- ասաց Ոսկանյանը։

Իրանագետի խոսքով` պատերազմն, իհարկե, ցանկալի չէ։

Президент Армении Серж Саргсян дал интервью генеральному директору МИА Россия сегодня Дмитрию Киселеву для Sputnik Армения - Sputnik Արմենիա
Սարգսյան. Ազգային գաղափարն ուժեղ պետությունն է` առանց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խնդիրների

«Մինսկի խմբի համանախագահները հաճախ են հավասարության նշան դնում։ Իսկ ինչ վերաբերում է կողմերի մոտեցումներին, ապա Հայաստանի դիրքորոշումը հավասարակշռված է, ընդունելի և հասկանալի, իսկ ադրբեջանական կողմից մենք միայն ոչ ադեկվատ հայտարարություններ ենք լսում»,- ասաց փորձագետը։

ՀՀ նախագահի հետ հարցազրույցում Դմիտրի Կիսելյովը նշել էր, որ երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի) ղեկավարները կցանկանան պատմության մեջ մնալ որպես առաջնորդներ, որոնք խաղաղություն են պարգևել տարածաշրջանին։

Ոսկանյանն այս կապակցությամբ նշեց` ցանկալի է, որ Ադրբեջանից դրական արձագանքներ լինեին, սակայն այդ երկրի ցանկացած դրական արձագանքը կարող է Ալիևի վարչակազմի տապալում նշանակել։

«Իմ կարծիքով` Ալիևի համար և՛ պատերազմը, և՛ խաղաղությունը տանուլ տալու տարբերակներ են։ Այսինքն նա պետք է շարունակի տվյալ ուղին` ժամանակ առ ժամանակ ապակայունացնելով սահմանին տիրող իրավիճակը, չջանալով լուծել խնդիրը և միաժամանակ մեծ պատերազմ չսկսելով։ Այդ առումով Ալիևը բավական բարդ դրության մեջ է»,- ավելացրեց իրանագետը։

Ոսկանյանը նշեց նաև, որ որևէ երկիր չի կարող միջամտել այս հակամարտությանը. Ղարաբաղյան հարցը պետք է լուծեն հենց Լեռնային Ղարաբաղի բնակիչները։

Պատասխանելով այն հարցին, թե Իրանը կարո՞ղ է ակտիվություն դրսևորել ղարաբաղյան հարցում, Ոսկանյանը նշեց, որ Թեհրանը հաճախ է հայտարարում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որպես միջնորդ հանդես գալու ցանկության մասին։

«Սակայն, ցավոք, Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը նման հնարավորություն չի տալիս։ Բայց պետք է հաշվի առնել, որ Իրանը նաև կարևոր ու ակտիվ դեր է ունեցել 90-ականների սկզբին Ղարաբաղի պատերազմի ակտիվ փուլում։ Այն ժամանակ հանդիպումներ էին անցկացվում Թեհրանում, մի շարք քայլեր ձեռնարկվում, որոնք ընդհանուր առմամբ դրական ազդեցություն էին ունենում ամբողջ գործընթացի վրա»,- ասաց Ոսկանյանը։

Նրա խոսքով` Հայաստանի և Իրանի դիրքորոշումները մի շարք հարցերում համընկնում են։ Խոսքն առաջին հերթին Ղարաբաղյան հակամարտության գոտում խաղաղապահ ուժերի տեղակայումն է։

Լրահոս
0