«Ледниковый период» նախագծում հնչել է «Արի, իմ սոխակ» երգը

© 1TVЕкатерина Варнава и Максим Маринин
Екатерина Варнава и Максим Маринин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջին ալիքի հայտնի «Ледниковый период» հեռուստաշոուի ժամանակ հնչել է «Արի, իմ սոխակ» երգը:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Նախագծի հերթական հաղորդման ժամանակ, ռուս հաղորդավար Եկատերինա Վարնավայի և գեղասահորդ Մաքսիմ Մարինինի ելույթի ընթացքում հնչում է հայկական «Արի, իմ սոխակ» երգը՝ աշխարհաhռչակ ռոք երաժշտ Սերժ Թանկյանի ու վոկալիստ Լարիսա Ռայանի կատարմամբ:

Ելույթի ավարտին գեղասահորդները բացում են ծածկոցը, որի վրա պատկերված է Ցեղասպանության 100-րդ տարելիցը խորհրդանշող անմոռուկը:

Հաղորդավարը նշում է, որ սա զույգի լավագույն համարն էր հեռուստանախագծի նոր եթերաշրջանում:

Գեղասահորդ Մարինինի խոսքով՝ իրենք ցանկացել են հարգանքի տուրք մատուցել 1915 թվականի Ցեղասպանության զոհերի հիշատակին:

«Համաշխարհային պատմության մեջ տարբեր պահեր են լինում, նաև՝ մութ էջեր: Կուզեի, որ մարդիկ չմոռանային ու հիշեին այդ մասին»,- ասում է նա:

Եկատերինա Վարնավան էլ իր հերթին խոստովանում է, որ «երբեք այնպիսի զգացողություններ չի ունեցել, ինչպիսին ունեցել է համարը ներկայացնելիս»:

Լրահոս
0