Իրանը բաց է հայկական ավտոմեքենաների համար

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցГорода мира. Тегеран
Города мира. Тегеран - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Իրանի միջև հաստատված ամենաբարձր մակարդակի վստահելի հարաբերություններն այս օրերին ամրագրվել են հերթական խիստ կարևոր համաձայնագրով: Այս մասին հայտնում է իրանագետ Վարդան Ոսկանյանը:

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Իրանագետը հայտնում է, որ հայկական ավտոմեքենաներն իրավունք են ստացել առանց գրավի և ցամաքային անցման վճարների ազատորեն մուտք գործել և տեղաշարժվել Իսլամական Հանրապետության ողջ տարածքով:

«Այս տարվա ամռանը երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի չեղարկումից հետո այս համաձայնագիրն, ըստ էության, Հայաստան-Իրան սահմանը դարձրել է նույնքան թափանցիկ և հեշտ անցանելի, որքան Հայաստան-Վրաստան սահմանն է՝ կարևորագույն մի քայլ, ինչը պատկերավոր ասած, թույլ է տալիս մեր քաղաքացիներին սեփական ավտոմեքենաներով ազատորեն և առանց որևէ խոչընդոտի երթևեկել պարսից Ծոցից մինչև Սև ծով ընկած հսկայական տարածքում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ոսկանյանը:

 

Լրահոս
0