Փրկարարները վերսկսել են Սևանում կորած ձկնորսի որոնման աշխատանքները

© Sputnik / Lusine AdamyanОзеро Севан
Озеро Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հոկտեմբերի 31-ին Սևանա լճում կորած երկու ձկնորսներից մեկին գտնել չի հաջողվում, փրկարարները շարունակում են փնտրել նրան։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 19-ին, ժամը 11.47-ին ջրափրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:

Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը հոկտեմբերի 31-ին, ժամը 14.33-ին ահազանգ էր ստացել, որ Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի նավակով դուրս էին եկել Սևանա լիճ ձկնորսության և չէին վերադարձել։

Դեպքի վայր էին մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատը: Պարզվել էր, որ կորել են Նորատուս գյուղի բնակիչներ Ա. Ա.-ը և Ա. Կ.-ը։ Ութօրյա որոնողական աշխատանքների արդյունքում՝ նոյեմբերի 9-ին, ժամը 16.03-ին ջրափրկարարներն ափից մոտ 13 կմ հեռավորությունից հայտնաբերել էին 1992 թ. ծնված Ա. Ա.-ի դին, Ա.Կ-ին դեռ չի հաջողվել գտնել:

 

Լրահոս
0