Դիմահարդարման թագուհի Գոհար Ավետիսյանն ամուսնացել է

© Instagram/ goar_avetisyanГоар Аветисян в свадебном платье
Гоар Аветисян в свадебном платье - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դիմահարդարման վարպետ Գոհար Ավետիսյանն իր ֆեյսբուքյան էջում հարսանեկան լուսանկարներ ու տեսակադրեր է հրապարակել: Հարսանիքի արարողությունը կայացել է շաբաթ օրը Երևանում:

ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի — Sputnik. Հայտնի դիմահարդար, 23-ամյա Գոհար Ավետիսյանը նոյեմբերի 19-ին ամուսնացել է: Նրա ընտրյալը գործարար Վահիկ Մարտիրոսյանն է: Պսակադրությունը կայացել է նոյեմբերի 19-ին Երևանում՝ հայկական ավանդույթներով:
Զույգը պսակադրվել է եկեղեցում, որից հետո հարսանիքը նշել ռեստորանում: Տոնական օրվա համար Գոհարն ընտրել է ձյունաճերմակ հարսանեկան զգեստ՝ երկար քողով:

My love ❤️❤️❤️ моя жизнь ❤️🙏🏻💍 #VaikGoarik_Wedding

A photo posted by Гоар Аветисян (@goar_avetisyan) on Nov 19, 2016 at 1:56am PST

 

Գոհար Ավետիսյանի հարսանեկան դիմահարդարման հեղինակը, բնականաբար, հենց ինքն է: Կես տարի առաջ Ավետիսյանը հայտնել էր, որ նշանվել է ոճաբան-վարսահարդարի հետ, սակայն ավելի ուշ նրանք բաժանվել էին:

Գոհարն ինքնուրույն է հասել հաջողության, նա ինքնուս դիմահարդար է: Այս ոլորտում առաջին փորձերը կատարել է 11-12 տարեկանում: 16 տարեկանում ընդունվել է Ժողտնտեսության և պետական ծառայության ռուսական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետ:

#vaikgoarik_wedding

A video posted by Cвадьба 19.11.2016г (@goaravetisyan_fan) on Nov 19, 2016 at 10:00pm PST

 

Արդեն առաջին կուրսում սկսել է դիմահարդարել բոլոր ընկերուհիներին և ծանոթներին: Հետաքրքրությունը դարձել է աշխատանք, և նա թողել է ուսումը: 2012թ-ին սկսել է դասախոսել, դիմահարդարմար վարպետության դասեր է անցկացրել, իսկ հիմա նա Մոսկվայի կենտրոնում սեփական դպրոց և ստուդիա ունի:

Նրան Instagram-ում հետևում է 2,8 միլիոն մարդ, իսկ նրա աշխատանքներն այնքան են քննարկվում, որ որոշ տղամարդիկ սկսել են իրենց ընկերուհիներին ժամադրություն նշանակել լողավազանում, որպեսզի չհայտնվեն դիմահարդարի թակարդում:

Լրահոս
0