00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:19
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
On air
18:21
37 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան տեղափոխվեց ևս 13 սիրիահայ

© Sputnik / Михаил Воскресенский / Անցնել մեդիապահոցСитуация в Алеппо
Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Սիրիայում գտնվող հայերի՝ Հայաստան տեղափոխման հարցերով զբաղվող «Հալէպ» ՀԲՀԿ-ի հիմնադիր նախագահ Անի Բալխյանը նշել է, որ օրեցօր ավելանում են Հայաստան տեղափոխվելու դիմումները։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnik. «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության առաջին փուլի շրջանակում 13 սիրիահայ Հալեպից Հայաստան է ժամանել։

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Սիրիահայերը խնդրում են իրենց տեղափոխել Հայաստան

«Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանող սիրիահայերը աջակցություն են ստանում նաև տեղում: Մասնավորապես, IDeA-ի տրամադրած միջոցներով Mission Armenia կազմակերպությունը հոգում է նրանց բնակարանի վարձավճարների ծախսերը:

Առաջիկայում Mission Armenia և Repat Armenia կազմակերպությունները հանդիպում կանցկացնեն «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շրջանակում Հայաստան ժամանածների հետ՝ նրանց կարիքները գնահատելու և հետագա քայլերը նախանշելու համար։

IDeA-ն միջոցներ է տրամադրել իր ռազմավարական գործընկեր ՀԲԸՄ-ին, որոնք կօգտագործվեն ձմռան երեք ամիսներին Հալեպում մնացող հայերին լրացուցիչ նպաստներ հատկացնելու համար: «Աջակցություն սիրիահայերին» նախաձեռնության շնորհիվ Հալեպի նպաստառու ընտանիքների թիվը կավելանա 390-ով:

IDeA հիմնադրամի՝ սիրիահայերին աջակցելու կոչին միացել են տարբեր կազմակերպություններ և անհատներ, որոնց նվիրատվությունների ընդհանուր գումարը կազմել է 10 միլիոն դրամ: «Շատերը սիրիահայերին սատարելու համար իրենց հնարավորություններն ու փորձը ներդնելու պատրաստակամություն են հայտնել, և IDeA-ն հանդես է գալիս որպես համագործակցության յուրահատուկ հարթակ: Մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր միացել են սիրիահայերին աջակցելու մեր կոչին։ Նրանց մասնակցությունն ու օգնելու պատրաստակամությունը չափազանց կարևոր են մեզ համար»,- ասել է IDeA հիմնադրամի գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը։

Сирийским армянам торжественно вручили сертификаты, позволяющие работать в Армении - Sputnik Արմենիա
Սիրիահայերը վերստին ապրել են սովորում

Հոկտեմբերին 15-ին IDeA հիմնադրամը հայտարարել էր, որ կհատկացնի $ 250 000, որոնք կբաշխվեն չորս գործընկեր-կազմակերպությունների միջև` հետևյալ ուղղություններով ծրագրերի մշակման և իրագործման համար` աջակցություն նրանց, ովքեր շարունակում են մնալ Սիրիայում (ՀԲԸՄ), աջակցություն նրանց, ովքեր ժամանակավոր ապաստան են փնտրում Սիրիայի սահմաններից դուրս (Mission Armenia), աջակցություն նրանց, ովքեր որոշել են տեղափոխվել Հայաստան («Հալէպ»), աջակցություն Հայաստանում ինտեգրվելու ու աշխատանք գտնելու հարցում («Repat Armenia»):

Լրահոս
0