Արցախի հարցից՝ ռուսական իրավաբանություն. Ջեյմս Ուորլիքը հեռանում է

© Sputnik / Asatur YesayantsДжеймс Уорлик
Джеймс Уорлик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31–ին վայր կդնի լիազորությունները և կաշխատի ռուսական իրավաբանական ընկերությունում։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի-Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Ջեյմս Ուորլիքը դեկտեմբերի 31-ին ավարտում է առաքելությունը։ Այդ մասին նա հաղորդել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Դեկտեմբերի 31-ին ես հեռանում եմ ԵԱՀԿ ՄԽ համանախագահի պաշտոնից։ Ինձ համար պատիվ էր ավելի, քան 30 տարի ԱՄՆ Պետդեպարտամենտում աշխատելը», — գրել է Ուորլիքն իր միկրոբլոգում։

Նա նաև հաղորդել է, որ 2017 թ.-ի հունվարից կդառնա Վաշինգտոնում «Եգորով, Պուգինսկի, Աֆանասև և գործընկերներ» փաստաբանական բյուրոյի գործընկերը։

Այդ փաստաբանական գրասենյակը խոշորագույն իրավաբանական ընկերությունն է ԱՊՀ-ում` Ռուսաստանում, Ուկրաինայում, Բելառուսում, ինչպես նաև մասնաճյուղեր ունի Մեծ Բրիտանիայում ու ԱՄՆ-ում։

Լրահոս
0