Լավաշի և հացի տարբերությունը

© Sputnik / Asatur Yesayants / Лаваш
Лаваш - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսական НТВ հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել հայկական լավաշի մասին, պատմել լավաշի օգտակարության մասին։

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի — Sputnk. Աշխարհի շատ երկրներում են բլիթներ պատրաստում, բայց հայերը պնդում են, որ միայն իրենց բաղադրատոմսով պատրաստածը կարելի է «լավաշ» անվանել, ասվում է НТВ-ի ռեպորտաժում։

«Դիսբակտերիոզի դեպքում ավելի լավ է լավաշ ուտել։ Աղեստամոքսային հիվանդություններ ունեցողներն էլ ճիշտ կանեն, եթե լավաշ ուտեն, քանի որ լավաշի պատրաստման ժամանակ խմորիչ չի օգտագործվում։ Մյուս բոլոր դեպքերում բոլորովին մեկ է, թե ինչ եք դուք ուտում` հաց, թե՞ լավաշ»,- ասում է «Սննդի և կենսատեխնոլոգիաների հետազոտական դաշնային կենտրոնի» պրոֆեսոր Ալլա Պոգոժևան։

Խմորիչը կարող է վնասել միայն այն մարդկանց, որոնք մարսողական համակարգի խնդիրներ ունեն, իսկ ընդհանարապես դրանք օգտակար են, քանի որ վիտամիններ են արտադրում։

Երևանի շուկաների վաճառականները ժամանակ առ ժամանակ ջուր են ցողում լավաշի վրա, որպեսզի այն չչորանա ու չփշրվի։ Բայց եթե լավաշը երկար ժամանակ խոնավ մնա, ապա վրան բորբոս կառաջանա։

Լավաշ թխելու ավանդույթներն ու գաղտնիքները>>>

Լրահոս
0