Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

© Sputnik / Asatur YesayantsВ Ереване пошел первый снег, 2016г.
В Ереване пошел первый снег, 2016г. - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում, տեղ–տեղ մերկասառույց կա, համապատասխան ծառայությունները մաքրման աշխատանքներ են կատարում։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին, ժամը 09:30-ի դրությամբ Թումանյանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն:

Ստեփանավանի, Բերդի և Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է, որտեղ ճանապարհաշինարարները կատարում են մաքրման, աղ ու ավազով մշակման աշխատանքներ:

Տաշիրի, Նոյեմբերյանի, Իջևանի և Բերդի ավտոճանապարհներին թույլ մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

 

Լրահոս
0