«Սերունդների երկխոսություն» միջոցառում` նվիրված Երվանդ Շահազիզի ծննդյան 160-ամյակին

© АРКАкниги
книги - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Միջոցառման ընթացքում անդրադարձ կկատարվի հայկական մանրանկարչական զարդանախշերի կիրառությանը արդի հագուստում:

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի մասնաճյուղ Աշտարակի Պ. Պռոշյանի տուն-թանգարանում այսօր տեղի կունենա ականավոր հայագետ, գրականագետ Երվանդ Շահազիզի ծննդյան 160-ամյակին նվիրված ցերեկույթ, հայտնում են մշակույթի նախարարությունից:

Միջոցառման շրջանակում կբացվի անվանի մտավորականի կյանքն ու գործունեությունը ներկայացնող ցուցահանդես: Կներկայացվի նաև «Ե. Շահազիզի ավանդը հայագիտության մեջ» զեկույցը:

Գնահատելով Շահազիզի ավանդն ազգագրության մեջ և կարևորելով ազգային արժեքների պահպանումն ու փոխանցումը սերունդներին՝ միջոցառման ընթացքում կցուցադրվեն հայկական ազգային հագուստի մերօրյա նմուշներ, ինչպես նաև կներկայացվի «Հայկական մանրանկարչական զարդանախշերի կիրառությունը արդի հագուստում» թեմայով դասախոսություն: Ցերեկույթի ընթացքում ներկաները կունկնդրեն հայկական նվագարանների կատարումներ և պոեզիա` «Ձոն հայրենիքին» խորագրով:

Նշենք, որ ծնունդով աշտարակցի, հայագետ, գրականագետ Երվանդ Շահազիզի անվան հետ է կապվում Գրականության և արվեստի թանգարանի ստեղծումը: Ե. Շահազիզն անվանի բանաստեղծ Սմբատ Շահազիզի եղբորորդին է:

Լրահոս
0