Ձյուն և մերկասառույց է Սյունիքի ճանապարհներին

© Sputnik / Asatur Yesayants Зима в Армении, Ереван
Зима в Армении, Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի ճանապարհները և Լարսը բաց են բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար։

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Նոյեմբերի 23-ին ժամը 09:30-ի դրությամբ Թումանյանի, Սիսիանի և Գորիսի ավտոճանապարհներին տեղում է ձյուն, հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից։

Գորիսի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Սպիտակի, Դիլիջանի, Բերդի, Նոյեմբերյանի, Կապանի և Մեղրու ճանապարհներին մառախուղ է:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են մաքրման, աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են ԱԻՆ-ից:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։

Լրահոս
0