Վարչապետի փեսան աշխատանքի մեջ նրա հետ չի շփվում

© Emin YeritsyanАйк Арутюнян
Айк Арутюнян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը լրագրողներին ասել է, որ իր աներոջ՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ աշխատանքի մեջ չի շփվում:

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի — Sputnik. Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես է իր կնոջ հայրը՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իրեն վերաբերվում աշխատանքի մեջ, հայտարարեց, որ նրա հետ աշխատանքի մեջ չի շփվում:

«Ես Կարեն Կարապետյանի հետ փոխնախարարի կարգավիճակով չեմ շփվում, նրա հետ աշխատանքային անմիջական շփում չունեմ, ես աշխատում եմ մեր նախարարի՝ Աշոտ Մանուկյանի հետ»,- ասաց փոխնախարարը:

Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ վարչապետի խորհրդականներն ու օգնականներն իր ընկերներն են, Հարությունյանը չժխտեց:

«Ես շատերին եմ ճանաչում, բայց դա ընդհանրապես չի ենթադրում, որ նրանք այնտեղ են, քանի որ իմ ընկերներն են: Որ կարդաք նրանց կենսագրություններն ու անցած ճանապարհը, կհասկանաք, թե իրենք ինչու են նշանակվել»,- ասաց Հարությունյանը։

Նա ընդգծեց, որ այդ մարդկանց նշանակմանը որևէ առնչություն չի ունեցել:

Լրահոս
0