Պայթյուն Ադանայում. կան զոհեր և վիրավորներ

© Sputnik / Ömer Faruk BaranТеракт в Турции . Взрыв в Диярбакыре
Теракт в Турции . Взрыв в Диярбакыре - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Թուրքիայի Ադանա քաղաքում, նահանգապետի աշխատավայրի շենքի մոտ, պայթյուն է հնչել։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Թուրքիայի Ադանա քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության մեջ կին է կասկածվում։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ այս մասին հայտարարել է նահանգապետ Մահմուդ Դեմիթաշը։

«Այսօր նահանգապետի աշխատավայրի շենքի մուտքի մոտ մեքենա է պայթել։ Ահաբեկչությունն իրագործելու մեջ կին է կասկածվում»,- ասել է նա։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ պայթյունը տեղի է ունեցել տեղի ժամանակով 8.05-ին։ Պայթյունի հետևանքով երկու մարդ է մահացել, 16 մարդ` վնասվածքներ ստացել։

 

Լրահոս
0