Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը կքննարկվի ԲՀԿ նիստում

© Sputnik / Асатур Есаянц На митинге перед зданием НС РА журналисты и общественные активисты требуют официальных извинений от депутата Мгера Седракяна
На митинге перед зданием НС РА журналисты и общественные активисты требуют официальных извинений от депутата Мгера Седракяна - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում ներկայացրել է, թե ինչ հարցեր են քննարկվելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջիկա նիստում, որը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին։
Վահե Էնֆիաջյան

Նրա խոսքով` ԲՀԿ-ի քաղաքական խորհրդի ընդլայնված կազմի նիստում քննարկվելու են կուսակցության ներքին կազմակերպչական խնդիրները։

«Մենք ժամանակացույց ենք կազմելու և դրան համապատասխան խմբակցության պատգամավորները, քաղաքական խորհրդի անդամները, ավագանու անդամները, տարածքային կառույցների ղեկավարները ներկայանալու են գյուղական և քաղաքային համայնքներ, տեղում քաղաքացիների հետ շփվելու, երկրում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Այդ տեղեկությունները հավաքագրելու ենք և, որպես նախընտրական ծրագիր պատրաստելուց հետո, հանդես ենք գալու առաջիկա ԱԺ ընտրություններում»,- ասաց Էնֆիաջյանը։

Ըստ նրա` նիստում քննարկվելու է նաև Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը։

 

Լրահոս
0