Հայաստանը ցատկ է կատարել ՖԻՖԱ–ի վարկանիշային աղյուսակում

© Sputnik / Asatur YesayantsСборная Армении по футболу
Сборная Армении по футболу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը բարձրացել է նոր վարկանիշային աղյուսակում միանգամից 38 հորիզոնականով։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. ՖԻՖԱ-ի նոր վարկանիշային աղյուսակում Հայաստանը զբաղեցրել է 87-րդ տեղը` նախորդ արդյունքի համեմատ բարձրանալով միանգամից 38 հորիզոնականով։

Футбольный матч Армения - Черногория - Sputnik Արմենիա
Շոկ կամ ինքնասպանություն. Չեռնոգորիայի մամուլը` 3:2 հաշվի մասին

Ցուցակը գլխավորում է Արգենտինան, այնուհետև Գերմանիան են և Բրազիլիան։ Հնգյակը եզրափակում են Չիլին և Բելգիան։ Վարկանիշում հաջորդը Կոլումբիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Ուրուգվայն ու Իսպանիան են։

Հայաստանի հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի շրջանակում նոյեմբերի 11-ին հանդիպեց Չեռնոգորիայի թիմի հետ և հաղթանակ գրանցեց` խաղի վերջին վայրկյաններին գնդակն ուղարկելով դարպասը։ Խաղն ավարտվեց 3:2 հաշվով։

Հայաստանի հավաքականը, պատմության մեջ առաջին անգամ պարտվելով 0:2 հաշվով, կարողացավ ոչ միայն փոխել խաղի ընթացքն, այլև հաղթանակ տանել։ Հայաստանի հավաքականը 2018 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի հաջորդ խաղը կանցկացնի հաջորդ տարվա մարտի 26-ին։ Այդ օրը հայ ֆուտբոլիստները Երևանում կհյուրընկալեն Ղազախստանի հավաքականին։

Լրահոս
0