Հայտնի են Մոսկվայում ՀՀ քաղաքացու սպանության մանրամասները

© MetronewsПистолет
Пистолет - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայի իրավապահ մարմինների տվյալներով` զոհվածը գործարար էր։ Քրեական գործ է հարուցվել սպանության և զենքի ապօրինի շրջանառության փաստով։

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի — Sputnik. Ռուսական մամուլում մանրամասներ են հայտնվել նոյեմբերի 24-ի գիշերը Մոսկվայի հարավ-արևմուտքում Հայաստանի քաղաքացու սպանության վերաբերյալ։ Անհայտ անձը Կալաշնիկով ինքնաձիգից կրակել է տղամարդու վրա, որից հետո փախուստի է դիմել` թողնելով զենքը դեպքի վայրում։

Никол Пашинян - Sputnik Արմենիա
Փաշինյան. Մոսկվայում կատարված սպանությունը բերում է ԱԺ

Իրավապահ մարմինները հայտնել են, որ ավտոմեքենայի մեջ սպանվածի կողքին երեք փամփուշտի հետք է հայտնաբերվել։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի ՔԿ ԳՔՎ Մոսկվայի շրջանի ղեկավարի ավագ օգնականը, Լիտովսկի բուլվարի բնակելի տների մերձակայքում հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի, իսկ նրանից 300 մետր հեռավորության վրա` ինքնաձիգ, որից ենթադրաբար և սպանել են տղամարդուն։

Ավելի ուշ օպերատիվ ծառայության աշխատակիցները պարզել են սպանվածի ինքնությունը։ Սպանվածը Գևորգ Գևորգյանն է, որը Մոսկվայում շինարարական բիզնեսով էր զբաղվում։ Ինչպես գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը, ըստ ամենայնի` զոհը կայանել է ավտոմեքենան և դուրս եկել մեքենայից։

Այդ պահին նրա ուղղությամբ կրակել են (ավտոմեքենայի հետևի ձախ դռան վրա հրազենի բազմաթիվ հետքեր կան)։

«Ի դեպ, ավտոմեքենան գրանցված է 1970 թվականին ծնված մեկ այլ անձի անունով։ Զոհի մոտ անձնագիր և վարորդական իրավունք չի հայտնաբերվել, նրա հագին եղել է կաշվե բաճկոն և տաբատ», — նշում է պարբերականը։

Միևնույն ժամանակ «Վեչերնայա Մոսկվան» հայտնում է, որ սպանության հիմնական վարկածը քրեական հաշվեհարդարն էր։ Տղամարդու սպանության փաստով քրեական գործ է հարուցվել երկու հոդվածներով` «Սպանություն» և «Զենքի ապօրինի շրջանառություն»։

Լրահոս
0