Կամակոր կնոջ սանձահարումը. ընտանեկան բռնությու՞ն, թե՞ «դաստիարակող» մեթոդներ

© SputnikДомашнее насилие
Домашнее насилие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կանանց նկատմամբ բռնությունը վերացնելու միջազգային օրն օրացույցում ուղղակի հերթական ամսաթիվ չէ։ Ընտանեկան բռնությունն արդի և ցավոտ թեմաներից է։ Դժբախտաբար, այս խնդիրը առկա է աշխարհ բոլոր երկրներում։

Հայաստանը բացառություն չէ։ Պաշտոնական տվյալով` մեր երկրում 2016թ-ի սկզբից ընտանեկան բռնության պատճառով մահացել է 14 կին։ Թեպետ գոյություն ունեն կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցներ, բայց ոչ բոլոր տուժածներն են համարձակվում պատմել, թե իրականում ինչ է տեղի ունենում տան պատերի ներսում։

Асмик Шапагатян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հայաստանը պետք է ընտանեկան բռնության մասին օրենք ունենա

Մեր հերոսուհի Աննան հոգեբանական բռնության զոհ է դարձել։ Ինչպես ցանկացած աղջիկ, նա երազել է սիրելով ամուսնանալ։ Ծանոթացել են, կարճ ժամանակ անց զգացմունքներ են ծնվել, մեկ տարի չանցած, տղան Աննային ամուսնության առաջարկ է արել։

Աննան ավանդական դաստիարակություն է ստացել. նա չի ծխում, չի խմում և մինչև հարսանիքը ընկերոջ հետ ֆիզիկական մերձեցման չի գնացել։ Մի խոսքով` բարեկիրթ ընտանիքի զավակ։ Առանց երկար մտածելու`աղջիկն ընդունել է ամուսնության առաջարկը։ Հետո ամեն ինչ` ինչպես հոլիվուդյան ֆիլմում. հարսնացուն հարսանեկան զգեստ է ընտրում, պատրաստվում արարողությանը, հուզվում, գիտակցելով, որ շուտով կդառնա սիրված և սիրելի կին, իսկ հետո` մայր։

Ժլատություն և անտարբերություն

Հուզիչ օրը սկսված է, ամեն ինչ պատրաստ է, շուտով սկսվելու է կախարդանքը։ Բայց արի ու տես, որ ապագա ամուսնու ծնողները փչացրել են կարևոր այդ օրը` հրաժարվելով հարսանեկան խնջույքի ժամանակ վճարել իրենց հյուրերի համար։ Արդյունքում հարսնացուի հայրն ամբողջ ծախսը վերցրել է իր վրա։

Монастырь Сагмосаванк - Sputnik Արմենիա
Բռնության ենթարկված ադրբեջանուհին օգնություն է խնդրել հայ հոգևորականից

Սակայն դրանով ամեն ինչ չի ավարտվել։ Հարսնացուի նվերները, մեղմ ասած, համեստ են եղել։ Սակայն Աննան որոշել է ուշադրություն չդարձնել նման մանրուքների վրա։ Ի վերջո, կողքին սիրելի ամուսինն է։

Ամուսինը սկզբում շատ լավ է վերաբերվել նրան, նվերներ արել, նրբանկատ և ուշադիր եղել։ Երբ տանը հերթական անգամ սկանդալ է ծագել, ամուսինը հայտարարել է, որ «իրեն ստիպել են ամուսնանալ Աննայի հետ», իսկ նա պարզապես ուզում էր «ժամանակ անցկացնել»։

Մեքսիկական սերիալ` հայկական ձևով

Աննան, կարծես, հայտնվել է տնային կալանքի մեջ։ Երեք տարի առաջ նա կենսուրախ, ժպտերես մարդ էր։ Այսօր նրան դժվար է ճանաչել. մշտական սթրեսների հետևանքով աչքերի տակ կապույտ պարկեր են առաջացել։

«Վորդ Վիժն Հայաստանի» կազմակերպաշ միջոցառմանը - Sputnik Արմենիա
Սելեկտիվ աբորտը բռնություն է չծնված երեխայի նկատմամբ

Աննային արգելում են շպարվել, ներկել մազերը։ Նա շփվում է միայն ամուսնու հարազատների հետ, որոնք մշտապես ծաղրում են նրան, անհարգալից վերաբերվում։ Աննան հույս է փայփայել, որ գոնե սկեսուրը կհասկանա իրեն, բայց այստեղ էլ է բախվել անտարբերության պատին։ Հանուն երեխայի` իր կյանքի միակ իմաստի, նա հանդուրժել է այս ամենը։

Հայաստանում գործում են կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հատուկ կառույցներ, բայց Աննան և նրա նման շատերը վախենում են դիմել այդ կազմակերպություններին։ Նրանք վախենում են հասարակության պախարակումից, վախենում են, որ հարազատները չեն հասկանա իրենց, չեն ընդունի։ Եվ ամենաշատը վախենում են ամուսնու արձագանքից. նա կարող է վնաս պատճառել կնոջը, երեխային և նույնիսկ` կնոջ հայրական ընտանիքին։

Լրահոս
0