Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հայաստանը պետք է ընտանեկան բռնության մասին օրենք ունենա

© Civilnet / Асмик Шапагатян
Асмик Шапагатян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
1999թ. դեկտեմբերի 17-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան նոյեմբերի 25-ը հայտարարեց Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օր: ԵՊՀ քաղաքագիտության ամբիոնի դասախոս և «Միասնություն» համազգային շարժման համակարգող խորհրդի անդամ Հասմիկ Շափաղաթյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է կանանց դեմ իրականացվող բռնությունների մասին:
Հասմիկ Շափաղաթյան. Կանանց դեմ բռնության վերացման պայքարի միջազգային օր

Կանանց դեմ բռնությունները բազմաթիվ են և բազմազան` սկսած աշխատանքի դիմաց ցածր վարձատրությունից մինչև քրեական բնույթի հանցագործություններ: Ըստ Շափաղաթյանի` քաղաքակիրթ աշխարհը վաղուց արդեն իրավական լուծումներ է տվել կանանց իրավունքների հիմնահարցին, խնդրի էությունը գիտակցվել է և արտացոլվել միջազգային բազմաթիվ փաստաթղթերում։

Նրա խոսքով` Հայաստանում հիմնականում կանայք են դառնում ընտանեկան բռնության զոհեր, թեև վիճակագրության մեջ կա նաև հակառակը` կանանց կողմից ամուսիններին հասցված բռնություն։

«Այսօր ընտանեկան բռնություն ասելով` պետք է հասկանալ կանանց հանդեպ կատարվող բռնությունները։ Ամենացավոտ խնդիրն այն է, որ մինչև այսօր այս հարցի վերաբերյալ դեռևս չկան իրավական լուծումներ, և նման հարցերը լուծվում են քրեական դաշտում։ Այնինչ սա պետք է դիտվի որպես առանձին խնդիր իրավական հարթությունում և ձևակերպվի օրենքի տեսքով»,- ասում է Հասմիկ Շափաղաթյանը։

Նրա խոսքով` բռնության խնդրին ավելի շատ ուշադրություն են դարձում ՀԿ-ները, որոնց կազմած ցուցանիշները տարբերվում են պաշտոնականից։

«Ըստ պաշտոնական վիճակագրության` ընտանեկան բռնության ենթարկվածների թիվը հասնում է մոտավորապես 500-ի, իսկ ՀԿ-ներում գրանցված բռնությունների դեպքերը հասնում են մոտ 2 հազարի»,- ասաց նա։

Ըստ Շափաղաթյանի` երբ հետազոտություններում գրվում է, թե բռնության ինչ դեպքեր կարող եք նշել, կանայք հիմնականում նշում են կոնկրետ բռնության դեպքը` ծեծը, ջարդը, բայց, օրինակ, սպառնալիքն ու շանտաժը չեն դիտում որպես բռնության դեպքեր։ Նրա խոսքով` աշխատող կանանց ցածր աշխատավարձ տալը (երբ նույն աշխատանքի դիմաց տղամարդիկ ավելի բարձր վարձատրություն են ստանում) նույնպես չի դիտվում որպես բռնություն, այնինչ դա նույնպես բռնության դրսևորում է։

Լրահոս
0