00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրի գլխավոր ֆինանսիստը երբեք բյուջեի հաշվին իրեն ճոխություններ թույլ չի տա

© Sputnik / Asatur Yesayants Вардан Арамян
Вардан Арамян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից պարզաբանում են տրամադրել Sputnik Արմենիային, ըստ որի` «Հայկական ժամանակ» օրաթերթում տեղ գտած տեղեկատվությունը ճշգրտման կարիք ունի:

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի — Sputnik. «Հայկական ժամանակ» օրաթերթը նոյեմբերի 25-ին հոդված է տպագրել «Ֆինանսների նախարարը շարունակում է օգտվել ճոխ թռիչքներից» և նշել, որ նախարար Վարդան Արամյանի՝ Նյու Յորք թռչելու և վերադարձի տոմսն արժեցել է 2 միլիոն 743 հազար դրամ կամ ավելի քան 5 հազար 500 դոլար։

ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել այս հոդվածի կապակցությամբ.

«Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ԱՄՆ մեկնել է մասնակցելու երկու միջոցառումների. առաջինը`Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կառավարիչների խորհրդի տարեկան համաժողովին, իսկ երկրորդը` Նյու Յորքի «Հայաստան ներդրումային համաժողով 2016» համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար (հիմք՝ ՀՀ վարչապետի «Պատվիրակություններ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղելու մասին» 2016 հոկտեմբերի 3-ի N 899 — Ա որոշում):

© Минфин РАԴրամարկղային մուտքի օրդեր
Ордер, предоставленный Министерством финансов РА  - Sputnik Արմենիա
Դրամարկղային մուտքի օրդեր

Համաձայն Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կանոնների՝ տարեկան համաժողովներին մասնակցելու համար հրավիրող կողմը իրականացնում է մասնակից կառավարիչների (փոխկառավարիչների) որոշակի ծախսերի փոխհատուցում: Այդ իսկ պատճառով և նկատի ունենալով, որ չվերթը Երևանից դեպի Նյու Յորք, ապա գնացքով Վաշինգտոն տևել է ավելի քան 25 ժամ՝ ձեռք է բերվել բիզնես դասի տոմս, որի արժեքը նշված է հրապարակման մեջ:

Հայաստան վերադառնալուց հետո՝ էկոնոմ և բիզնես դասերի տոմսերի տարբերությունը ՀՀ ֆինանսների նախարարի կողմից վճարվել է ՀՀ ՖՆ աշխատակազմի հաշվապահություն՝ ՀՀ պետբյուջե վերադարձման նպատակով (հիմք՝ մուտքի օրդեր N 101, 14.10.2016):

Հ.Գ. հիշատակման արժանի է փաստը, որ տվյալ գործուղման շրջանակում միջոցները խնայողաբար օգտագործելու նպատակով նախարար Վարդան Արամյանը նախընտրել է Նյու Յորք-Վաշինգտոն-Նյու Յորք երթուղին իրականացնել ոչ թե ինքնաթիռով (ինչը հնարավոր էր), այլ՝ գնացքով, որն էլ անհամեմատ էժան է: Ավելին, նախարար Վարդան Արամյանը Հայաստան է վերադարձել հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ այդպիսով չօգտագործելով մեկօրյա գիշերավարձի և օրապահիկի հասանելիք բյուջետային միջոցները: Հետևաբար, վերոհիշյալ հրապարակման ձևակերպումը («Ճոխ թռիչք»), մեղմ ասած, պատշաճ չէ առկա փաստերի պարագայում»,-նշում են նախարարությունից:

Նշենք, որ ըստ «Հայկական ժամանակ»-ի` նախարար Վարդան Արամյանի` Նյու Յորք թռչելու և վերադարձի տոմսը 2 միլիոն 743 հազար դրամ է արժեցել, «քանի որ նախարարը թռել է բիզնես դասով, և նման արտոնյալ կարգավիճակ ունեն միայն ԱԱԽ անդամները»։

«Եվ հետաքրքիրն այն է, որ այս տոմսը գնվել է վարչապետ Կարեն Կարապետյանի հայտնի հայտարարությունից հետո, թե ավիատոմսերի գնման դեպքում պետք է վերացնեք «պրիմիտիվ գողությունները»»,- նշված է հոդվածում։

Լրահոս
0