ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ըստ կանխատեսման՝ Հայաստանի բոլոր վայրերում այս ժամանակահատվածում երկինքն անամպ ու արևոտ է լինելու:
Քամին կլինի հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում նոյեմբերի 26-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 4-6 աստիճան տաքություն, գիշերային ժամերին՝ —5-ից —7 աստիճան ցուրտ: