Մահացել է Ֆիդել Կաստրոն

© REUTERS/Prensa LatinaФидель Кастро в ООН
Фидель Кастро в ООН - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
90 տարեկանում կյանքից հեռացել է Կուբայի նախկին առաջնորդ, պետական, քաղաքական գործիչ, հեղափոխական Ֆիդել Կաստրոն:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Ֆիդել Կաստրոյի մահվան լուրը հայտնել Կուբայի ներկայիս առաջնորդ Ռաուլ Կաստրոն: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:

Կուբայի հեղափոխական զինված ուժերի մայոր Ֆիդել Կաստրոն ծնվել է 1926թ.-ի օգոստոսի 13-ին, Կուբայի Օրիենտե նահանգում։

Ֆիդել Կաստրոն 1976 թվականի դեկտեմբերից, 30 տարի շարունակ եղել է Կուբայի պետխորհրդի և նախարարների խորհրդի ղեկավարը, ինչպես նաև Հեղափոխական զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Ազգային պաշտպանության խորհրդի նախագահը։

2006 թվականի հուլիսի 31-ին Կաստրոն առողջական խնդիրների պատճառով իր պարտականությունները փոխանցել էր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին։

 

Լրահոս
0