Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթնաժողովը կանցկացվի Հայաստանում

© Sputnik / Asatur YesayantsАрмения. Ереван
Армения. Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահի ուղերձում նշված է, որ Հայաստանը կգործադրի բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակով անցկացնելու Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթնաժողովը՝ այդպիսով տոնելով Կազմակերպությանը անդամակցության տասնամյակը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի XVI-րդ գագաթնաժողովը միաձայն որոշում է ընդունել 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում, հայտնում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն աջակցություն հայտնեց ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը

Որոշման կայացմանը հաջորդել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը, որի ընթացքում նա, դիմելով ֆրանկոֆոն երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներին, ընթերցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհակալական ուղերձը։

Ելույթում նշված է, որ Հայաստանի և հայ ժողովրդի համար մեծ պատիվ է հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի բարձրագույն հանդիպումը։

«Սա վկայությունն է մեր երկրի հանդեպ դրսևորված վստահության և համերաշխության, որը կազմակերպությանն իր անդամակցությանը հաջորդած տարիների ընթացքում կարևոր ներդրում է ունեցել ֆրանկոֆոնիայի արժեքների տարածման գործում»,- ասված է ուղերձում։

Այս որոշումը նաև կարևոր ուղերձ է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի բոլոր ֆրանկոֆոն երկրներին, որոնց համար առաջիկա գագաթնաժողովն առիթ է կրկին արժևորել Ֆրանկոֆոնիան մեր տարածաշրջանում:

«Մենք հաստատակամ ենք ապահովելու Ֆրանկոֆոնիայի այս կարևոր իրադարձության հաջողությունը: Մեր երկիրը կգործադրի բոլոր ջանքերը՝ բարձր մակարդակով այն անցկացնելու՝ դրանով իսկ տոնելով նաև Կազմակերպությանը Հայաստանի անդամակցության տասնամյակը: Այսօր մենք հանձառություն ենք ստանձնում՝ լավագույնս կազմակերպելու Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը»,- նշված է ուղերձում:

Գագաթնաժողովի արդյունքներով տեղի է ունեցել Մադագասկարի նախագահի, Կանադայի վարչապետի, Հայաստանի արտգործնախարարի և Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարի համատեղ ասուլիսը։

Լրահոս
0