Առաջին անգամ Հայաստանի ՀՌՕ ավիակայանում մշակվեց «հակաահաբեկչություն» օպերացիան

© Sputnik / Aram NersesyanМИГ 29 в авиабазе Эребуни. Армения
МИГ 29 в авиабазе Эребуни. Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում ռուսական կայանի ավելի քան 300 զինծառայող մասնակցեց հատուկ մարտավարական զորավարժությանը, որն ուղղված էր ռազմավարական ռազմական օբյեկտում ահաբեկչական սպառնալիքի կանխմանը:

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի — Sputnik. Ահաբեկչությանը հակազդելուն ուղղված վարժանքներ անցկացվեցին Հայաստանում տեղակայված ռուսական ավիակայանում, հայտնում է ՀՌՕ մամուլի ծառայությունը:

«ՀՀ-ում տեղակայված ՀՌՕ ռուսական ավիակայանում ահաբեկչությանը հակազդելու ստորաբաժանումը ցուցադրական հատուկ մարտավարական զորավարժություն անցկացրեց: Վարժանքին ավելի քան 300 զինծառայող մասնակցեց», — նշել են ՀՌՕ մամուլի ծառայությունից:

Զինծառայողները վարժանքների ընթացքում առաջին անգամ մշակեցին ռազմավարական ռազմական օբյեկտում ահաբեկչական սպառնալիքը կանխելուն ուղղված գործնական գործողություններ (կործանիչների և բանակի ավիացիոն տեխնիկայի կայանատեղիում):

Российский самолет МИГ-29 в авиабазе Эребуни - Sputnik Արմենիա
Միկոյանի ՄիԳ–ը. մի լեգենդի պատմություն

Հաղորդագրության համաձայն` ԱԹՍ-ների ստորաբաժանումը տեղանքի հետախուզություն է անցկացրել և պայմանական հակառակորդի կողմից ռազմական օբյեկի վրա հարձակում է հայտնաբերել:

Բացի այդ` զինծառայողները հաստիքային զենքից ոչ մարտական զինամթերքով իրականացրել են ՄիԳ-29 ինքնաթիռների ու Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռների վրա հարձակման փորձ իրականացրած պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման և ոչնչացման խնդիրը:

Ինչպես հայտնել են ՀՌՕ-ից, զորավարժությունների ավարտին զինծառայողները պայմանական վիրավորների տարհանում են իրականացրել` կիրառելով Մի-8ՄՏ ռազմատրանսպորտային ուղղաթիռը:

Լրահոս
0