Kings on Ice. սառցե ինքնատիպ շոու` Երևանում

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արվեստի տարբեր ժանրերն ու նորաձևությունը միավորած «KINGS ON ICE PRESENT FASHION ON ICE» բացառիկ շոուն անցկացվեց Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Հատկապես տպավորիչ էր Պլյուշչենկոյի «տիեզերական» ելույթը, ֆրանսիացի «ջիգիթներ» Ալեքսեյ Լյուբչենկոյի և Ժան-Դենի Սանչեսի, ինչպես նաև կովբոյ-աղջիկներ Տատյանա Ռոզանովայի և Քսենիա Կորոբկովայի շլացուցիչ պարերը։

Շոուին մասնակցեցին Սոչի 2014-ի օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան և ֆրանսիացի գեղասահորդ Ֆլորան Ամոդիոն, ինչպես նաև հայ մարզիկներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը։ Սպորտային խորեոգրաֆիան, նորաձևության նոր միտումները, անհատական ոճի երաժշտությունը նոր ներկայացման բաղադրիչներն էին, որը վայելեց երևանյան հանդիսատեսը։

 

Լրահոս
0