Սառցե շոուն բուռն զգացմունքներ առաջացրեց. գեղասահորդների ելույթները հղկված էին, ջութակահարներ Էդվին Մարտոնի և Էդգար Հակոբյանի կատարումները շոուի զարդն էին։
Դահլիճում անտարբեր մարդ չկար. չէ՞ որ տրամադրությունն ապահովում էին նաև Մարիամ Մերաբովան, Իվետա Մուկուչյանը, Սոնան, Քսենոնան և Ալյոնա Վասիլևան։ Նորաձևության սիրահարները կարող էին վայելել նորաձևության շոուն։ Հայ մոդելներն անցնում էին պոդիումով` ցուցադրելով տարբեր ապրանքանիշների զգեստներ։
Ամենահիշարժանը լեգենդար գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոյի ելույթն էր «Երկրաշարժ» ֆիլմի համար կոմպոզիտոր և երգիչ Հայկոյի գրած երաժշտության ներքո։
Շոուին մասնակցեցին Սոչի 2014-ի օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան և ֆրանսիացի գեղասահորդ Ֆլորան Ամոդիոն, ինչպես նաև հայ մարզիկներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը։ Սպորտային խորեոգրաֆիան, նորաձևության նոր միտումները, անհատական ոճի երաժշտությունը նոր ներկայացման բաղադրիչներն էին, որը վայելեց երևանյան հանդիսատեսը։






























