Երևանը պատրաստվում է ձմռանը

© Sputnik / Aram Nersesyan / Город Ереван, здание театра оперы и балета и проспект Маштоца
Город Ереван, здание театра оперы и балета и проспект Маштоца - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ավարտական փուլում են 2016-2017թթ. ձմռան նախապատրաստական աշխատանքները:

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Այս օրերին Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերում նորերով են փոխարինվում կոտրված ապակիները, ջերմամեկուսացվում են խողովակաշարերը, ըստ անհրաժեշտության մասնակի կամ հիմնովին փոխարինվում են նաև նախկինում տեղադրված, սակայն շարքից դուրս եկած ջրթափ խողովակները:

Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հրապարակած հաղորդագրության համաձայն` մինչ օրս ջրթափ խողովակներ են նորոգվել 1167 շենքում, 811 շենքի հարկաբաժիններում լրացվել են բացակա ապակիները, ջերմամեկուսացվել են 424 շենքի ջրամատակարարման խողովակաշարերը:

Համատիրությունների կողմից իրականացվող աշխատանքների որակին ու ընթացքին տեղում հետևում են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների կոմունալ ծառայությունների աշխատակիցները: Գործընթացը կավարտվի մինչև դեկտեմբերի 10-ը:

 

Լրահոս
0