Վիգեն Սարգսյան. Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է

© Sputnik / Asatur YesayantsВиген Саргсян
Виген Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա, որտեղ կմասնակցի ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպում կունենա իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուի հետ, որի հետ երկկողմ համագործակցության հարցեր կքննարկի, կխոսեն նաև Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի մասին։ Այս մասին հայտնում է «ՄԻՐ 24»-ը։

Виген Саргсян - Sputnik Արմենիա
Սարգսյանը քննարկել է հայ–ռուսական միացյալ զորախմբի թեման

Սարգսյանը Մոսկվա ժամանելուն պես ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միացյալ զորքերի խմբավորում ստեղծելու մասին համաձայնագիրը իրավական հիմք կհանդիսանա ռուսական ռազմակայանը Հայաստանի պաշտպանության գործում ներգրավելու համար։

«Սա իմ առաջին պաշտոնական այցն է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում, և լիովին օրինաչափ է, որ այցելել եմ Ռուսաստան», — ասել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Նրա խոսքով` Հայաստանում միանշանակ վերաբերմունք ունեն հայ-ռուսական համագործակցության հարցում։ Սա վերաբերում է ոչ միայն Հայաստանի քաղաքական ղեկավարությանը, այլև` հասարակության լայն շրջանակներին։ «Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է», — ընդգծել է Սարգսյանը։

Լրահոս
0