Մոուրինյուին որակազրկում է սպառնում

© OLI SCARFF / AFPЖозе Моуриньо
Жозе Моуриньо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ֆուտբոլային ասոցիացիան մեղադրանք է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին։

ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի — Sputnik. Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին մեղադրանք է ներկայացվել անվայել պահվածքի համար։ Այս մասին հայտնում է Telegraph-ը։

Պորտուգալացի մասնագետը դեմ է արտահայտվել խաղի գլխավոր մրցավար Ջոնաթան Մոսի որոշմանը։ Մոսին խաղի 27-րդ րոպեին սիմուլյացիայի համար դեղին քարտ է ցույց տվել կիսապաշտպան Փոլ Պոգբային։ Մոուրինյուն ոտքով դեն է նետել շիշն ու իր դժգոհությունը հայտնել մրցավարին, որից հետո Մոսը որոշել է մասնագետին հեռացնել դաշտից։

Մարզիչը պետք է մեղադրանքին պատասխանի մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը:

 

Լրահոս
0