Դեղեր և օպտիկական ակնոցներ` մարդասիրական օգնությամբ

© InterbuhЛекарственные препараты
Лекарственные препараты - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ առողջապահության նախարարությունը հանրապետության առողջության առաջնային պահպանման օղակի բժշկական հաստատություններին հատկացրել է «Հայաստան-Արցախ» հիմնադրամի կողմից, որպես մարդասիրական օգնություն, ստացված դեղամիջոցներ ու օպտիկական ակնոցներ։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի բժշկական հաստատություններին հատկացվել են հակաուռուցքային, հակագերճնշումային, հակախոլեստերինային, աչքի և ականջի հակաբորբոքային և ցավազրկող կաթիլներ, միզամուղ, Ալցհեյմերի հիվանդության ժամանակ կիրառվող, հակաբիոտիկներ, հակավիրուսային, հակախոցային, հակադիաբետիկ, պարկինսոնիզմ հիվանդության ժամանակ կիրառվող դեղեր, ինչպես նաև օպտիկական ակնոցներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը։

Центр гематологии в Ереване - Sputnik Արմենիա
Ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն. մուտքը՝ սահմանափակ, վարակն ու փոշին՝ բացառված

«Մարդասիրական օգնության ճանապարհով ստացվող բոլոր դեղերը պարտադիր անցնում են լաբորատոր փորձաքննություն և, միայն դրական արդյունքի դեպքում, թույլատրվում է դրանց ներմուծումը և բաշխումը: Ուստի, ՀՀ առողջապահության նախարարությունը երաշխավորում է մարդասիրական օգնության ճանապարհով ստացված իր կողմից բնակչությանը հատկացվող բոլոր դեղերի որակը և արդյունավետությունը»,- գրել է Հայթայանը։

Մարդասիրական օգնությամբ ստացված դեղերն անվճար տրվում են բոլոր հիվանդներին, ըստ բժշկական ցուցումների` անկախ սոցիալական խմբի պատկանելությունից:

Լրահոս
0