Կյանք կամ փող. հայերի աշխատանքային միգրացիան և ՁԻԱՀ–ը

© Sputnik / Резников / Անցնել մեդիապահոցИсследование крови, зараженной вирусом СПИДа
Исследование крови, зараженной вирусом СПИДа - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանն այնպիսի մեծ տարածաշրջանում է գտնվում, որտեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի արագ տարածման միտում կա։ Իսկ ամենամեծ վտանգը ներկայացնում են աշխատանքային միգրանտները։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Միգրացիոն հոսքերը զգալիորեն ազդում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման արագության վրա, համոզված է Առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` վարակի դեպքերի ավելի քան 70%-ը կապված է հենց միգրացիոն գործոնի հետ, ընդ որում աշխատանքային միգրանտների հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։

«Այդ մարդիկ վարակվում են այլ երկրում, հայրենիք վերադառնալով` վարակը փոխանցում են զուգընկերոջը։ Սա է Հայաստանում ՁԻԱՀ-ի և ՄԻԱՎ-ի տարածման հիմնական պատճառը։ Վարակակիրների 70% տղամարդիկ են, իսկ 30% —ը` կանայք», — ասաց Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ եթե տարիներ առաջ վարակվելու ամենատարածված մեթոդը ներարկիչն էր, ապա այժմ ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը փոխանցվում են հիմնականում սեռական ճանապարհով։

XX դարի մարդասպանը - Sputnik Արմենիա
20-րդ դարի մարդասպանը

Հովհաննիսյանի խոսքով` սեռական հարաբերություններ ունեցող ցանկացած մարդ «ռիսկային գոտում» է։

«Հայաստանում վարակի առաջին դեպքը հայտնաբերվել է 1988 թվականին։ Այսօր երկրում գրանցված է ՄԻԱՎ վարակակիրների շուրջ 2500 դեպք, իսկ հաշվարկային թիվը կազմում է 3600 մարդ։ Սակայն Հայաստանում կան մարդիկ, որոնք տեղյակ չեն իրենց կարգավիճակից»,- ավելացրեց բժիշկը։

Բժիշկն անդրադարձավ նաև ՄԻԱՎ վարակակիր հղի կանանց թեմային։ Վարակված ծննդկանները Հայաստանի ցանկացած տարածքում ծննդատուն ընտրելու իրավունք ունեն, սակայն ամենահարմար վայրը նրանց համար Երևանի պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի մասնագիտացված հանրապետական ինստիտուտն է։

Հայաստանի առողջապահության նախարարության տվյալով` 1988 թվականից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 1-ը քաղաքացիների շրջանում գրանցված է ՄԻԱՎ-ի 2214 դեպք, որոնցից 334-ը` 2014 թվականին։ Վարակվածների թվում 1528 տղամարդ կա (69%), 686 կին (31%) և 41 երեխա (1,9%)։

Լրահոս
0