Ազգային ժողովն աշխատեց երկու րոպե

© Пресс-служба НС РАНациональное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային ժողովն այսօր 2 րոպեում ընդունեց ԱԺ կանոնակարգ և ԱԺ պատգամավորի գործունեության երաշխիքների մասին օրենքների նախագծերը և ավարտեց աշխատանքը:

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Հայաստանի Ազգային ժողովի նիստն այսօր տևեց 2 րոպե: Այդ ընթացքում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց նախօրեին քննարկված «ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքում» և «Պատգամավորի գործունեության երաշխիքի մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերը:

Առաջարկվող փոփոխություններով գործող օրենքները համապատասխանեցվում են ՀՀ նոր Սահմանադրությանը: Նախագծերի հեղինակները ԱԺ պատգամավորներն են։

Այսքանով ԱԺ արտահերթ նիստն ավարտվեց: Խորհրդարանի հաջորդ հերթական նիստը կկայանա հաջորդ շաբաթ` դեկտեմբերի 5-8-ը:

Լրահոս
0