Ավտոբուսի վթարից տուժած բոլոր հայերը դուրս են գրվել հիվանդանոցներից

© Регион 15/Константин ФарниевПассажирский автобус Москва-Ереван врезался в стоящий на дороге грузовик-автовоз
Пассажирский автобус Москва-Ереван врезался в стоящий на дороге грузовик-автовоз - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվա–Երևան ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած ՀՀ քաղաքացիները դուրս են գրվել Հյուսիսային Օսեթիայի հիվանդանոցներից։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի — Sputnik. Մոսկվա-Երևան ուղևորատար ավտոբուսի բոլոր ուղևորները, որոնք տուժել էին Բեսլանի մոտ տեղի ունեցած վթարից, դուրս են գրվել Հյուսիսային Օսեթիայի հիվանդանոցներից։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Հոկտեմբերի 14-ին, ժամը 04.30-ին (տեղական ժամանակով՝ 05.30-ին) ՌԴ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն էր ստացվել, որ Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 պետհամարանիշի մարդատար ավտոբուսը Մոսկվա-Երևան երթուղին իրականացնելիս բախվել է «Սկանիա» մակնիշի բեռնատար ավտոմեքենային: Պատահարի հետևանքով զոհվել է 5 մարդ, որոնցից 2-ը ՀՀ քաղաքացի և 3-ը Ռուսաստանի քաղաքացի։ 27 ուղևոր հիվանդանոց էր տեղափոխվել, որոնցից 5-ը 10-15 տարեկան երեխաներ։ Տուժածներից շատերը Հայաստանի բնակիչներ էին։

«Ներկա պահին հիվանդանոց տեղափոխված բոլոր անձինք դուրս են գրվել հանրապետության հիվանդանոցներին», — ասել է տարածաշրջանի առողջապահության նախարարության ներկայացուցիչը։

Գերատեսչության տվյալով` Հյուսիսային Օսեթիայի առողջապահության նախարար Միխայիլ Ռաթմանովը շնորհակալական նամակ է ստացել Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանից օպերատիվ բուժօգնություն տրամադրելու և ավտոբուսի տուժած ուղևորների բուժման համար։ Հայաստանի կառավարությունը գումար է հատկացրել տուժածների և զոհվածների ընտանիքներին։

 

 

Լրահոս
0