Հայ-ամերիկյան գործակցությունը կշարունակվի բարձր մակարդակում

© Photo : northbridgetimesМайкл Пенс
Майкл Пенс - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են տարածաշրջանային խնդիրներին։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսի հետ:
Նախագահի պաշտոնական կայքը հայտնում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է նորընտիր նախագահ Թրամփին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

Զրուցակիցները ընդգծել են, որ ԱՄՆ նոր վարչակազմի օրոք հայ-ամերիկյան գործակցության արդի բարձր մակարդակը ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական բնագավառներում ոչ միայն կպահպանվի, այլև նոր լիցք կստանա:

Անդրադարձ է եղել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերին, այդ թվում՝ տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Լրահոս
0