Անձրև ու ձյուն. ձմեռը մեկնարկել է

© Sputnik / Валерий Мельников / Անցնել մեդիապահոցСнег в Москве
Снег в Москве - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առաջիկա օրերին հանրապետությունում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի։

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի — Sputnik. Հանրապետության տարածքում դեկտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 6-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում‵ ձյուն:

ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը տեղեկացնում է, որ 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 3-4-ն աստիճանաբար կնվազի 2-5 աստիճանով:

Երևանում դեկտեմբերի 2-ին, 3-ի գիշերը, 6-ին սպասվում են տեղումներ, բարձրադիր վայրերում՝ թաց ձյուն, ցածրադիր գոտիներում՝ ձնախառն անձրև: 3-ի ցերեկը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանի դեկտեմբերի 2-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 14.40C (1983 թ.),
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ —9.10C (1999 թ.),
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 2.30C։

Լրահոս
0