Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հաշմանդամների խնդիրները պետք է ամենօրյա ուշադրության կենտրոնում լինեն

© Sputnik / Aram Nersesyan Акоп Абрамян в гостях у радио Sputnik Армения
Акоп Абрамян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
1992 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակել է Հաշմանդամների միջազգային օր: «Փյունիկ» հաշմանդամների միություն» հասարակական կազմակեպության նախագահ Հակոբ Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է այն մասին, որ հաշմանդամները բազում խնդիրներ ունեն, որոնք լուծելու համար համառ աշխատանք է պետք:
Հակոբ Աբրահամյան

«Միայն այս օրը չէ, որ հասարակության ուշադրությունը պետք է կենտրոնացվի հաշմանդամների խնդիրների վրա: Մենք 365 օր զբաղվում ենք հաշմանդամների հարցերով և նրանց շահերի պաշտպանությամբ: Մեզ համար դա առօրյայի է վերածվել, բայց այս օրը փորձում ենք ավելի շատ մարդկանց, հասարակության ավելի լայն շերտերի ուշադրությունը հրավիրել մեր երկրում առկա տարբեր խնդիրների վրա»,- ասաց Աբրահամյանը:

Աշխարհում ապրում է մոտ մեկ միլիարդ հաշմանդամ (աշխարհի բնակչության 15 տոկոսը), և նրանք բոլորը բախվում են ֆիզիկական, սոցիալ-տնտեսական ու առօրյա պատնեշների: ՄԱԿ-ի տվյալներով՝ հաշմանդամները չունեն հավասար հնարավորություններ հիմնական ռեսուրսների նկատմամբ, ինչպիսիք են կրթությունը, զբաղվածությունը, առողջապահության, սոցիալական և իրավական աջակցության համակարգը: Հայաստանում հաշվառված է հաշմանդամություն ունեցող մոտ 200 հազար անձ:

 

Լրահոս
0