00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առանց ոտքերի ամուր կանգնած

© Sputnik / Aram Nersesyan Грета Варданян в гостях у радио Sputnik Армения
Грета Варданян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գրետա Վարդանյանը 1988 թվականի երկրաշարժի ժամանակ հաշմանդամ դարձած ամենափոքր երեխան է: Երկրաշարժից օրեր անց բժիշկներն անդամահատեցին նրա երկու ոտքը՝ ծնկներից վերև: Գրետան այդպես էլ չիմացավ՝ ինչպես քայլել սեփական ոտքերով, փոխարենը՝ մասնակցեց Պարալիմպիկ խաղերին:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Ես պետք է աղջկաս պատմեմ, թե որքան ուժեղ մամա ունի ինքը, ամեն անգամ ասում է Գրետա Վարդանյանը, երբ մի պահ թերահավատ է դառնում: Դստեր մասին մտածելիս ամիջապես հավաքում է ուժերն ու նայում առաջ:

Գրետան տեսել ու իր մաշկի վրա է զգացել երկրաշարժի ծանր հետևանքները: 2 տարեկան փոքրիկ էր, երբ մնաց փլատակների տակ, և բժիշկները ստիպված եղան անդամահատել նրա երկու ոտքը:

Բայց Գրետան ոչ միայն հաղթահարեց այդ փորձությունը, այլև իրեն հիանալի դրսևորեց սպորտում, դարձավ ծանրամարտիկ:

© Sputnik / Arpi Beglaryan Գրետա Վարդանյանը միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում ունի
Удостоверение и значок мастера спорта Армении Греты Варданян - Sputnik Արմենիա
Գրետա Վարդանյանը միջազգային կարգի սպորտի վարպետի կոչում ունի

«Ծանրամարտը բարդ սպորտաձև է, բայց այն, ինչ սիրով ես կատարում, ծանրություն չի թվում: Բոլոր ասպարեզներում էլ կամքի ուժ է պետք, ծանրամարտում` առավել ևս, որպեսզի կարողանաս ինքդ քո մեջ պայքարես և ուժի ու ֆիզիկական հատկությունների շնորհիվ կարողանաս քաշերը բարձրացնել»,- Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում պատմեց Գրետան:

Գրետա Վարեդանյանը Հայաստանը ներկայացրեց Ռիոյում մեկնարկած 15-րդ Պարալիմպիկ խաղերում: Ռիոյից վերադառնալուց հետո երկար ժամանակ ոտքի և մեջքի հետ կապված խնդիր չէր ունեցել, բայց վերջին շրջանում նրա մոտ ցավեր են առաջացել:

««Գյումրի» բժշկական կենտրոնում ստուգվելուց հետո նշանակեցին մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա, որպեսզի կարողանան բուժում նշանակել: Դա երկու ամիս առաջ էր, բայց մինչև հիմա ինձ ՄՌՏ չեն արել, պատճառաբանում են, որ հերթ է»,- ասաց նա:

««Փյունիկ» հաշմանդամների միություն» հասարակական կազմակեպության նախագահ Հակոբ Աբրահամյանը Գրետայի ասածներին մի կարևոր փաստ էլ ավելացրեց՝ մարզուհին տան խնդիր ունի. մի բնակարանում ապրում է 14 մարդու հետ:

Марина Адулян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Պատգամավորի արյունակիցը մանկատանն է հաշմանդամ լինելու պատճառով

«Գրետան ու նրա 7 տարեկան դուստրը բնակարանի կարիք ունեն: Այդ խնդիրները խանգարում են մարզումներին, այն դեպքում, երբ մենք նրան հաջորդ պարալիմպիկ խաղերի ոսկե մեդալակիր ենք համարում: Եթե համապատասխան կառույցները Գրետայի բնակարանի խնդիրը լուծեն, ավելի նպատակային օգնություն կլինի»,-ասաց նա:

Գրետան 2 սենյականոց փայտաշեն տունը նունիսկ ամաչում է բնակարան անվանել, այն դեպքում, որ 3-4 ընտանիք է ապրում փոքրիկ տարածքում, մի հարկի ներքո:

«Խոնավությունից տանիքն ու պատերը կարող են սևանալ, իսկ ինձ խոնավությունը հակացուցված է մեջքիս խնդրի համար: Նաև տեղաշարժման խնդիր կա: Փոքր բնակարանում սայլակով տեղաշարժվելը շատ բարդ է: Ձմռանն օգտվում ենք փայտի վառարանից, որը դրվում է միջանցքում: Ու ամբողջ ձմեռ տեղաշարժվելս ավելի է բարդանում»,- պատմեց Գրետան:

Նա ավելացրեց, որ դիմել է Գյումրու քաղաքապետարան, սակայն նրան պատասխանել են, որ իրենց հատկացված բյուջեում դրա համար գումար չկա:

«Ասացին՝ 3000-ից ավելի բնակարանային խնդիր ունեցող բնակիչների հարցը լուծելուց հետո նոր միայն կանդրադառնան ինձ»,-նշեց նա:

Գրետան իր քաշային կարգում աշխարհի 5-րդ մարզիկն է: Հակոբ Աբրահամյանը կարծում է, որ եթե պատկան մարմինները զբաղվեն նրա խնդիրներով, ապա Տոկիոյի պարալիմպիկ խաղերում Գրետան հաստատ մեդալ կունենա:

Водитель такси Сережа, который остался без ног и потерял несколько пальцев - Sputnik Արմենիա
Ոտքերից զուրկ, թասիբով վարորդը

«Հեշտ չէր նաև 5-րդ տեղը գրավելը: Բավականին ծանր պայմաններում ապրելով, հաղթահարելով հոգեկան ու ֆիզիկական խնդիրները՝ ես հասել եմ դրան, իսկ եթե չլինեին այդ խնդիրները, գուցե ես նաև մեդալ բերեի»,- ասաց Գրետան:

Երկու տարի առաջ Գրետա Վարդանյանը դիմել էր ՀՀ ԱԻՆ աշխատանքի տեղավորվելու համար: Նրան աշխատանք էին խոստացել, բայց բնակարանային խնդիրների պատճառով չի կարողացել գալ Երևան: Խոստացել էին՝ երբ Գյումրիում մասնաճյուղ լինի, առաջինը նրան կընդունեն աշխատանքի: Հենց այդպես էլ եղավ: 2016 թվականի ապրիլի 7-ին նրան հրավիրեցին աշխատելու Գյումրու փրկարարական կենտրոնում:

Գրետա Վարդանյանը լիահույս է, որ ԱԻՆ-ի նման կառավարական մյուս մարմիններն էլ իրենց իրավասություններում պատշաճ ուշադրություն կդարձնեն հաշմանդամներին ու նրանց խնդիրներին՝ սկսած բոլոր չափանիշներին համապատասխան թեքահարթակներ ստեղծելուց մինչև ԱԺ-ում հաշմանդամ պատգամավոր ունենալը:

Գրետա Վարդանյան
Լրահոս
0