00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ապագա փաստաբանները երդվել են ազնիվ ու բարեխիղճ լինել

© Палата адвокатов АрменииՀՀ փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտ դեկտեմբերի 3-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր
ՀՀ փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտ դեկտեմբերի 3-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտ դեկտեմբերի 3-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. «Հանդիսավոր երդվում եմ ազնիվ և բարեխիղճ կատարել փաստաբանի պարտականությունները, պահպանել փաստաբանական գաղտնիքը, պաշտպանել վստահորդների իրավունքները, ազատությունները և շահերը՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով և փաստաբանի վարքագծի կանոնագրքով»,- Պալատի խորհրդի առջև այսպես հանդիսավոր երդում են տվել ապագա փաստաբանները:

Երդմանը հաջորդել է Խորհրդի կողմից հավակնորդների դիմումների միաձայն բավարարումը և արտոնագրերի տրամադրումը: Այս մասին հայտնում է ՀՀ Փաստաբանների պալատի մամուլի ծառայությունը:

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ այսօրվանից նրանց արդեն դե յուրե կարող են դիմել որպես փաստաբան-գործընկերների:

«Այն, ինչ հաջողվել է փաստաբանների բոլոր սերունդներին և ամրագրվել է որպես համայնքի ձեռքբերում, այսօրվանից նաև ձեզ է պատկանում: Զարգացրեք համայնքի բարի ավանդույթները և պայքարեք մեր համայնքում տեղ գտած բացասական երևույթերի դեմ: Այսօր կարելի է բարձրաձայն արձանագրել նաև, որ Փաստաբանական դպրոցով անցած փաստաբանները լավ են գիտակցում կոռուպցիայի դեմ համայնքային և անհատական պայքարի դերն ու նշանակությունը»,- ասել է Զոհրաբյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանին և աշխատակազմին, փաստաբանական դպրոցի խորհրդի անդամներին` Նիկոլայ Հակոբյանին, Լեռնիկ Հովհաննիսյանին, Հերիքնազ Տիգրանյանին, Լյուդվիկ Դավթյանին, Արտակ Ասատրյանին, փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողովի անդամներին` Սեդրակ Ասատրյանին, Հունան Տեր-Վարդանյանին, Քրիստինա Սարդարյանին, Մանե Կարապետյանին, Գառնիկ Սաֆարյանին և Ելիզավետա Դանիելյանին, փաստաբանների պալատի աշխատակազմին, որոնց ջանքերով կազմակարպվել և անց են կացվել ուսումնառությունը և որակավորման քննությունները: Նա նաև հատուկ շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբանական դպրոցի դասախոսական կազմին:

© Палата адвокатов АрменииՀՀ փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտ դեկտեմբերի 3-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր
ՀՀ փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտ դեկտեմբերի 3-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր - Sputnik Արմենիա
ՀՀ փաստաբանական դպրոցի 50 շրջանավարտ դեկտեմբերի 3-ին ստացել է փաստաբանի գործունեության արտոնագիր

Պալատի նախագահը ապագա փաստաբաններին մաղթել է բարի երթ և հաջողություն հետագա ձեռնարկումներում:
Փաստաբանական դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանը, շնորհավորելով շրջանավարտներին, նշել է, որ Դպրոցն իր մասնագիտական պատրաստվածությամբ չի զիջում աշխարհում գործող համանման դպրոցներին.

«Մեր դպրոցում պետք է կատարելագործվի պրակտիկ ուսուցումը: Մենք գնում ենք առաջ ու ստանում ենք այն արդյունքը, որն այսօր ունենք: Հույս ունենք, որ մենք՝ արդեն որպես գործընկերներ, առիթ կունենանք համագործակցելու»,-եզրափակել է նա:

Խորհրդի անդամ Կարեն Մեժլումյանը շնորհավորական խոսքում կարևորել է փաստաբանի կայացման և մրցակցության մեջ դիմագրավելու անհրաժեշտությունը:

Նա նշել է, որ վստահությունը փաստաբանի հանդեպ ձեռք է բերվում նրա աշխատանքի և տարիների փորձի արդյունքում:

Շնորհակալական խոսքով հանդես են եկել շրջանավարտներ Էդգար Հակոբյանը, Մարինե Միրիջանյանը և Նշան Մաթևոսյանը: Անդրադառնալով Դպրոցից ստացած գիտելիքների կարևորությանը և փաստաբան դառնալու վաղեմի ցանկությանը՝ երիտասարդները շեշտել են հատկապես պրակտիկ աշխատանքի դերը, ինչը Դպրոցն ընձեռել է ուսումնառության ընթացքում:

«Փաստաբան ասելիս պետք է պատկերացնել խելացի, բազմակողմանի զարգացած, հզոր տրամաբանություն և վերլուծական ուժեղ հմտություններ ունեցող անձնավորության, ով հարգում է արդարությունը, շահերի պաշտպանության հավասար պայմանները, տիրապետում է սահուն և հռետորական մտքեր արտահայտելուն, գործում է Սահմանադրությամբ և օրենքներով և շահագրգռված է իր վստահորդի իրավունքները բարձր մակարդակի պաշտպանությամբ»,- ընդգծել է Նշան Մաթևոսյանը։

Հիշեցնենք, որ արտոնագրեր ստացել են փաստաբանի այն հավակնորդները, ովքեր հաղթահարել են որակավորման քննությունների նվազագույն շեմը:
Հայաստանի Հանրապետությունում այսօր գործունեություն է իրականացնում 1730 փաստաբան:

Լրահոս
0