ՊՆ. Արցախյան պատերազմի զոհերի մասին զեկույցը ոչ պրոֆեսիոնալ է

© Sputnik / Asatur YesayantsП/к Арцруна Ованнисяна в приграничной воинской части РА
П/к Арцруна Ованнисяна в приграничной воинской части РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի զեկույցը ոչ պրոֆեսիոնալ է: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ զեկույցում փորձ է արվել «խաղալ» մարդկանց զգացմունքների վրա:

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի — Sputnik. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հրապարակել է «2016 թ. ապրիլին պատերազմական գործողությունների ընթացքում մահացած զինծառայողների մահվան հանգամանքների և նրանց ընտանիքների սոցիալական ապահովության վիճակի մասին» զեկույցը: Պաշտպանության նախարարությունն այժմ մանրամասն ուսումնասիրության է ենթարկում զեկույցում նշված փաստերը և վերջնական գնահատական կներկայացնի դրանց ավարտին:

Приграничная воинская часть ВС РА - Sputnik Արմենիա
Հայ–ադրբեջանական սահմանագծին լարվածություն չկա

Իսկ մինչ այդ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ներկայացրեց զեկույցի վերաբերյալ ՊՆ նախնական գնահատականը՝ զեկույցը կոչելով «ոչ պրոֆեսիոնալ»:

«Դրանում խաղացել են մարդկանց զգացմունքների վրա»,- ասաց նա:

Անդրադառնալով զեկույցում առկա մտահոգություններին, թե տանկերից մեկի մեջ վառելիք չի եղել և այն չի կարողացել մարտական գործողությունների վայր հասնել՝ Հովհաննիսյանը հերքեց այդ տեղեկությունները՝ ավելացնելով, որ նման բան չի կարող լինել:

«Եթե պետք է, ես պատրաստ եմ մասնագիտորեն ապացուցել, թե ինչպես հնարավոր չէ տանկից մինչև վերջ վառելիքը թափել: Դա ֆիզիկապես հնարավոր չէ, որովհետև ինչքան թափես՝ տակն անպայման 40-60 լիտր մնալու է։ Այդ 60 լիտրով տանկը 2 օր կաշխատեր»,- ասաց նա:

Զեկույցում ներառված է նաև ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տանկիստներից մեկի ծնողների հետ զրույցը, որտեղ զինվորի ծնողները կասկածներ են հայտնել, թե իրենց է հանձնվել ոչ իրենց որդու աճյունը, քանի որ ոստիկանները երեք օր հսկել են տղայի դագաղն ու որևէ մեկին թույլ չեն տվել բացել այն:

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ տանկը խոցելու պարագայում անձնակազմի անդամների մարմինները, ցավոք, չեն կարող ամբողջությամբ պահպանվել և հաճախ ծնողներին են բերվում միայն նրանց մասունքները:

Զեկույցում նշված այլ տեղեկությունների մասին նախարարությունը խոստանում է մեկնաբանություններ ներկայացնել ավելի ուշ:

Լրահոս
0