Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Հիմնանորոգված պոլիկլինիկան երբեք չի վաճառվելու

© Sputnik / Diana AtoyanКамсар Бабинян в гостях у радио Sputnik Армения
Камсар Бабинян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող նախկին 8-րդ հիվանդանոցի պոլիկլինիկան ամբողջությամբ հիմնանորոգվել է և վերանվանվել Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկա:
Կամսար Բաբինյան. Երևանում բացվեց ամենաարդիական պոլիկլինիկան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է իր տպավորությունների և բուժհիմնարկի կարևորության մասին:

Այս համաբուժարանի հիմնանորոգման աշխատանքների և կահավորման ֆինանսավորումը՝ շուրջ 500 մլն դրամ, ամբողջությամբ իրականացվել է Եսայանների ընտանիքի կողմից:

Բաբինյանի խոսքով՝ բարերարի պայմաններից մեկը եղել է այն, որ այս պոլիկլինիկան երբեք չի վաճառվելու և միշտ մնալու է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ

Դեռևս նախորդ դարի 50-ական թվականներին կառուցված պոլիկլինիկան, որը երբևէ հիմնանորոգման չէր ենթարկվել, այժմ արդեն ամբողջությամբ նորոգված ու ժամանակակից բուժսարքավորումներով կահավորված՝ կապահովի բժշկական այս հաստատությունից օգտվող ավելի քան 43000 բնակիչների լիարժեք սպասարկումը:

Լրահոս
0