00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երկրաշարժից հետո ցավը բոլորինն էր՝ սահմանապահից մինչև ֆաբրիկայի աշխատող

© Sputnik / Armenuhi MhoyanПамятник погибшим в Спитакском землетрясении пограничникам, расположенный на территории пограничного отряда ФСБ РФ в Армении
Памятник погибшим в Спитакском землетрясении пограничникам, расположенный на территории пограничного отряда ФСБ РФ в Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի պատմության մռայլ էջերից մեկը երկրաշարժի մասին է. 28 տարի առաջ դեկտեմբերի 7-ին Հայաստանը ցնցվեց բնական աղետից: Իրենց ընտանիքին ու հարազատներին տեսակցելու փոխարեն սահմանապահները ստիպված էին շարունակել սահմանի հսկողությունը:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

Գյումրիում տեղակայված Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատի տարածքում, տարբեր տարիներին սահմանի պաշտպանության համար իրենց կյանքը զոհած սահմանապահների հուշատախտակի հարևանությամբ, 1988 թվականի երկրաշարժի զոհերի խաչքար-հուշարձանն է՝ աղետին զոհ դարձած սահմանապահների ու նրանց ընտանիքի անդամների անուններով:

Ավագ ենթասպա, հիմա արդեն թոշակառու Հայկ Էյռամջյանն ամեն տարի գալիս է այս հուշարձանի մոտ ու հերթական անգամ ցավով հիշում այն բոլոր զինակիցներին, որոնք իրենց ընտանիքների անդամների հետ զոհվեցին այդ օրը:

«Ցապկո, Յալյոյան, Պետրոսյան, Հակոբյան… Երեխաները հիմնականում մնացին 2 դպրոցի փլատակների տակ, մյուսները՝ իրենց բնակարաններում: Նրանց թվում էր նաև հորեղբայրս՝ ջոկատի կադրերի բաժնի պետ մայոր Ալեքսանդր Էյռամջյանը, որը զորացրվելուց հետո Գյումրու կահույքի ֆաբրիկայում էր աշխատում: Նա երկրաշարժի հենց առաջին ցնցման ժամանակ օգնել էր ֆաբրիկայում աշխատող երիտասարդ աղջկան դուրս փախչել շենքից, բայց ինքը չէր հասցրել դուրս գալ ու մնացել էր փալատակների տակ: Դիակը գտանք երրորդ օրը, իսկ այն, որ երկրաշարժին ինքը երիտասարդ աղջկա կյանք է փրկել, այդ մասին հենց աղջիկն է պատմել»,- ասում է Հայկը, որը երկրաշարժից հետո՝ 1989 թվականին, որդի է ունեցել ու նրան հորեղբոր անունն է տվել:

Այդ օրերին մարդկանց օգնելու տարբեր գործողություններ իրականացվեցին՝ փլատակների մաքրում, օգնության հսկողություն ու բաշխում. այն ամենն, ինչի պահանջը զգացվում էր, ջոկատն իրականացրեց:

«Ցավն ու ողբը բոլորինս էր»,-նշում է Հայկ Էյռամջյանը:

© Sputnik / Armenuhi MhoyanՀայկ Էյռամջյան
Айк Эйрамджян - Sputnik Արմենիա
Հայկ Էյռամջյան

Գյումրիում տեղակայված Կարմիր Դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատը հսկում է հայ-թուրքական սահմանի 132,6 կմ երկարությամբ հատվածը։ Սա այն ջոկատն է, որը տարիներ շարունակ կարողացել է ամուր պահել Հայաստան-Թուրքիա ու Հայաստան-Իրան պետական սահմանները՝ Շիրակի մարզի տարածքում: 1920-ականներին կազմավորված Ալեքսանդրապոլի սահմանապահ 2-րդ վաշտը, որը 1924 թվականի մայիսի 20-ին վերանվանվեց «Լենինականի սահմանապահ ջոկատ», երկար ճանապարհ է անցել: Այս ջոկատը լավագույններից է ոչ միայն հրամանատարական կազմի, այլև ավանդույթների և գործող համակարգի շնորհիվ, ինչը հաջողվել է պահպանել ԽՍՀՄ փլուզումից հետո: Պահեստի մայոր Խորեն Սարգսյանը նշում է՝ ջոկատի համար ամենաբարդ շրջանը երկրաշարժի օրերին էր:

«Ես այդ ժամանակ ծառայում էի սահմանապահ ջոկատի 21-րդ ուղեկալում, և քանի որ այդ օրն ուղեկալի ղեկավարները մեկնելու էին Լենինականի սահմանապահ ջոկատ՝ խորհրդակցության, ինձ վստահվեց ուղեկալի հսկողությունն ու բանալիները: Հանգստի ժամը նոր էր սկսվել, նստեցի ու նոր էի մատյանը բացել, երբ վերևից հող թափվեց, ու հողի տակից ասես ձայներ լսվեցին: Զանգեց կապավոր եֆրեյտոր Մուխտազարովը և ասաց, որ ողջ սահմանով մեկ փշալարերը հոսանքզրկվել են, համակարգը չի աշխատում»,- պատմում է Խորեն Սարգսյանը:

Военнослужащие армянской армии - Sputnik Արմենիա
Ընտանիքն ավելի պաշտպանված է, երբ հայրը տանը չէ

Առաջին ցնցմանը հետևեց երկրորդը, որից հետո Սարգսյանն ուղեկալի մոտ հանդիպեց ուղեկալի հերթապահին՝ եֆրեյտոր Միշա Ալյոխինին:

«Տեսնելով զինվորների վախն ու տագնապը՝ Միշային ասացի՝ «որոտ» հրամանը տուր: Զինվորները սենյակներից դուրս էին փախել, ով ինչով եղել էր, հրամայեցի, որ տաք հագնվեն, իսկ կապի հերթապահին հրամայեցի զեկուցել Լենինական՝ շտաբ, որ ամբողջ համակարգը կանգնած է, իսկ այդ դեպքում սահմանախախտները կարող էին հանգիստ սահմանը հատել: Կապ չկար նաև ջոկատի հետ, այդ դեպքում, երբ ողջ համակարգը չի աշխատում տալիս են սահմանի պաշտպանության առաջին մակարդակ՝ սահմանի խստացված հսկողություն»,- նշում է Խորեն Սարգսյանը՝ փաստելով, որ միայն երկրաշարժից 3 օր անց է կարողացել գնալ Ախուրիկ՝ իր ծնողներին տեսակցության. ինչպես իր, այնպես էլ զինակիցների համար այդ ժամանակ կարևորը սահմանի հսկողությունն էր:

«Բոլորս էլ վախեցած էինք. շատ դժվար էր՝ չէիր կարող չմտածել քաղաքում տիրող իրավիճակի, զինվորների, ընտանիքիդ, զոհված ընկերներիդ ու նրանց ընտանիքի անդամների մասին և միաժամանակ պիտի սահմանը հսկեիր: Ամեն օր գիշեր- ցերեկ խստացված ռեժիմով պահում էինք սահմանը՝ ոչ միայն սահմանի մյուս կողմից խախտումները կանխելու համար, այլ նաև գիտեինք՝ ընտանիք ու ամեն ինչ կորցրած մարդու համար հոգեկան վիճակը շատ ծանր էր ու կարող էր առանց մտածելու անցնել սահմանը»,- նշեց Խորեն Սարգսյանը՝ փաստելով, որ ի փառս սահմանապահների այդ օրերին ոչ մի խախտում չի գրանցվել:

Երկրաշարժից 28 տարի է անցել. այդ օրերին սահմանապահ ջոկատում ծառայածները հիշում են ինչպես այդ օրերի քաաոսային իրավիճակը, այնպես էլ նրանց, ովքեր երկրաշարժի զոհ դարձան: Այդ սարսափելի աղետի ականատես դարձած սահմանպահների թիվը քիչ է. շատերը թոշակի են անցել կամ տեղափոխվել այլ քաղաքներ, բայց նրանք, ովքեր կապ են պահում Գյումրիի հետ, անպայման գալիս են նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, որի վրա գրված են 1988-ի աղետի զոհ դարձած սահմանապահների ու նրանց ընտանիքի անդամների անունները:

Լրահոս
0