Գերեզմանատան մոտ հակատանկային ական է հայտնաբերվել

© Forum GunsМина У-ТМ-62П3
Мина У-ТМ-62П3 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ջրօգտագործողների միության աշխատակիցները հակատանկային ական են հայտնաբերել Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի մոտ գտնվող գերեզմանատան մոտակայքում:

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 7-ին, ժամը 09.45-ին ԱԻՆ-ը տեղեկություն է ստացել, որ ս. թ. դեկտեմբերի 6-ին «Մխչյան» ջրանցքում Արտաշատի ջրօգտագործողների միության աշխատակիցները 1 հատ ТМ-62M տեսակի հակատանկային ական են հայտնաբերել։

Պարզվել է, որ ականը գտնվում է մարտական վիճակում և ենթակա է ոչնչացման։

ԱԻՆ–ի հաղորդագրության համաձայն` ականը վնասազերծելու համար Ոստան-Քաղցրաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ-ին գտնվող գերեզմանատան մոտակայք է մեկնել Վաղարշապատի թիվ N զորամասի խաղաղապահ ինժեներական սակրավորական գումարտակը և Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ ժամը 10.14-ին ականը վնասազերծվել է:

Լրահոս
0