Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Եթե ցանկությունով լինի, Հանրապետականի ցանկությունը 500 հազար, մի միլիոնն է

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ազգային ժողովն այսօր ընդունեց ՀՀ 2017թ. պետական բյուջեն: Բյուջեի նախագիծն ընդունելու մասին հարցին կողմ քվեարկեց 83, դեմ՝ 24, ձեռնպահ՝ 1 պատգամավոր: Եկող տարվա գլխավոր փաստաթղթի մասին Sputnik Արմենիային իր կարծիքն ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանով

ԱԺ փոխնախագահը չի հիշում մի ժամանակահատված, երբ ընդդիմությունը ծափահարի բյուջեին, նաև չգիտի մի երկիր, որտեղ ընդդիմությունը գովաբանում է բյուջեն:

«Մեզ մոտ ավելանում է նաև նախընտրական փուլը: Ապրիլին ընտրություններ են, և շատ ընդդիմադիր գործիչներ, ընդդիմադիր կուսակցություններ դեռևս դիրքավորվում են, փորձում են ավելի ընդդիմադիր, ավելի յուրօրինակ երևալ»,-ընդդիմության դեմ քվեարկելու մասին այս կարծիքն հայտնեց Շարմազանովը: Ըստ նրա` բյուջեն իրատեսական է:

«Մեր գործընկերներն ասում են` 100-200 հազարով բարձրացնենք: Եթե ցանկությունով լինի, հանրապետականի ցանկությունը 500 հազար, մի միլիոնն է, բայց որտեղի՞ց, ո՞նց, ճանապարհները չեն ասում»,-ընդգծում է ԱԺ փոխնախագահը: Շարմազանովի խոսքով` Կարեն Կարապետյանի կառավարության բյուջեն կայունացման բյուջե է և դրա կատարման արդյունքում հնարավոր է 2018-ի համար ստեղծել ավելի դրական տնտեսական աճի միտումներ:

Լրահոս
0