«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծառայողները չարաշահել են լիազորությունները

© Sputnik / Asatur YesayantsКонституционный суд Армении. Правосудие
Конституционный суд Армении. Правосудие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ՀՀ վերահսկիչ պալատի 2016թ. ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի (հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս ՀՀ կառավարության) ծառայողները խախտումներ և չարաշահումներ են թույլ տվել:

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ հիմնադրամի գույքի կառավարման, պետական միջոցների տնօրինման գործընթացներում թույլ տրված խախտումներն ու չարաշահումները ծանր հետևանքներ են առաջացրել:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

 

Լրահոս
0