ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի-Sputnik. Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը պետք է երեքշաբաթյա ժամկետում ներկայացնի նախագիծ, որով էլեկտրոնային կրթությունը մասսայական կիրառելիություն կստանա: Նախարարը կներկայացնի ժամանակացույց և մեթոդաբանություն:
Վարչապետ Կարապետյանը կարևորեց նաև ֆինասական և տնտեսագիտական որկյալ կրթությունը:
Ըստ այդմ, երկշաբաթյա ժամկետում նախարար Մկրտչյանը պարտավորվում է կառավարություն ներկայացնել հանրակրթական դպրոցում ֆինանսական և տնտեսագիտական կրթության ապահովմանն ուղղված քայլերի ժամանակացույցը, այն պայմանով, որ նոր ուսումնական տարվանից ծրագիրը պարտադիր մեկնարկի: