Նալբանդյանն ու Մամեդյարովը հանդիպել են Համբուրգում

© Sputnik / Асатур ЕсаянцЭдуард Налбандян, министр иностранных дел Армении
Эдуард Налбандян, министр иностранных дел Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում։

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի — Sputnik. Դեկտեմբերի 8-ին Համբուրգում, ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների հանդիպումը:

Այդ մասին քիչ առաջ Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը։

Բալայանը նշել է, որ հանդիպման նախաձեռնողները եղել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Նշենք, որ երեկ ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ համատեղ հայտարարություն են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները` ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էյրոն:

 

Լրահոս
0