Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Բանանի մենաշնորհի դեմ պայքարում է Վահրամ Միրաքյանը

© Sputnik / Aram Nersesyan / Ваграм Миракян в гостях у радио Sputnik Армения
Ваграм Миракян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ընդդեմ բանանի շուկայում մենաշնորհի պայքարն այս անգամ գլխավորում է գործարար, մարքեթոլոգ Վահրամ Միրաքյանը` ֆեյսբուքյան իր էջում հայտարարելով , թե որոշել է ներկրել մոտ 10 տոննա բանան:
Վահրամ Միրաքյան

Ու՞ր է հասել «խնդրաշատ» բեռը, և արդյո՞ք գործարարը ստացել է նախազգուշացնող ահազանգեր. Sputnik Արմենիայի հետ զրույցում պարզաբանում է Վահրամ Միրաքյանը:

Ըստ Միրաքյանի` իրենք որոշեցին բանան ներկրել, որովհետև խոսում էին, որ արգելել են բանանի ներկրումը, մենաշնորհ կա, խոչընդոտներ են ստեղծում: «Որոշեցինք հանրային կարգով այս հարցը լուծել: Բացասական արձագանքները քիչ էին, ավելի շատ մարդիկ դրական էին տրամադրված: Որոշ մարդիկ ասացին, որ վարչապետի հրահանգն եմ կատարում»,-ասաց Միրաքյանը: Մարքեթոլոգը նշեց, որ շատ լրատվամիջոցներ ցանկություն են հայտնել գալ և լուսաբանել մեքենան Հայաստան մտնելու պրոցեսը, ինքը դեմ չէ: Գործարար-մարքեթոլոգը բանանը ներկրել է Ռուսաստանից: Բեռը 5 օր շարունակ մնացել է Լարսում: «Ուղղակի դա բանանի ինքնարժեքի վրա է ազդում, որովհետև այդ 5-6 օրը հարկավոր էր համապատասխան ջերմաստիճանով պահել ապրանքը».- նշեց Միրաքյանը:

 

Լրահոս
0