Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Ղրղըզստանի հանրաքվեի դիտորդական խումբը կղեկավարի Էդուարդ Շարմազանովը

© Sputnik / Asatur YesayantsЭдуард Шармазанов
Эдуард Шармазанов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կիրակի Ղրղըզստանում կանցկացվի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե: 24 երկրների պատվիրակներից կազմված դիտորդական առաքելությունը կղեկավարի ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Պատվիրակների թվում է նաև Ադրբեջանի ներկայացուցիչը:
Էդուարդ Շարմազանով. Կիրակի Ղրղզստանում կանցկացվի սահմանադրական բարեփոխումների հանրաքվե

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավարի ընտրությունը կանգնել է Հայաստանի վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողով դիտորդական խմբի և ղրղզական կողմի առաջարկով Էդուարդ Շարմազանովը կղեկավարի Ղրղըզստանում անցկացվելիք սահմանադրական բարեփոխումների դիտորդական առաքելության խումբը: «Հայկական կողմը մշտապես պահպանել է կոռեկտությունը: Ադրբեջանցի գործընկերն առաքելության շրջանակներում կարող է այլ բան անել: Եթե կարիք լինի կներկայացնենք ռազմաքաղաքական իրավիճակը տարածաշրջանում: Որևէ բարդույթ չունենք ադրբեջանցիների մոտ ներկայացնելու այն, ինչն ասում ենք Երևանում»,-ասաց ԱԺ փոխխոսնակը: Շարմազանովի խոսքով` այնտեղ կլինեն հանդիպումներ Ղրղըզստանի պառլամենտի ներկայացուցիչների հետ, կքննարկվեն երկկողմ հետաքրքրության հարցեր:

 

Լրահոս
0