Նախագահ Սարգսյանն այցելել է Մատաղիսի և Թալիշի պաշտպանական դիրքեր

© Пресс-служба Президента РА / Серж Саргсян
Серж Саргсян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԼՂՀ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ուղեկցությամբ, այսօր այցելել է Արցախի հյուսիսային շրջաններից մեկի պաշտպանական դիրքեր:

ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի — Sputnik. ՀՀ և ԼՂՀ նախագահները դեկտեմբերի 10-ին այցելել են Մատաղիսի և Թալիշի շրջակայքում գտնվող պաշտպանական դիրքեր: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Рабочий визит президента РА Сержа Саргсяна в Нагорный Карабах - Sputnik Արմենիա
ՀՀ նախագահը մասնակցել է նոր զորանոցի բացման արարողությանը

Նախագահներն ունկնդրել են զորամասի հրամանատարի զեկույցը, որից հետո հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքներն ու հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները: Հայաստանի Հանրապետության Նախագահը խրախուսել է ծառայության մեջ աչքի ընկած զինծառայողներին: 

ԼՂՀ պաշտպանական մեկ այլ շրջանում տեղի է ունեցել հերթական զորանոցի և զորամասի օժանդակ շինությունների բացում, որից հետո Նախագահներ Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը Արցախ այցելած ՀՀ արվեստի գործիչների հետ ներկա են գտնվել շարահրապարակում անձնակազմի համար կազմակերպված համերգին:

Երեկոյան Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ՀՀ և ԼՂՀ նախագահները ներկա են գտնվել «Ամուր հավատք, հզոր բանակ, պաշտպանված հայրենիք» միջոցառմանը:

© Photo : press office of the President of RA / Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մարտական դիրքեր
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մարտական դիրքեր - Sputnik Արմենիա
1/3
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մարտական դիրքեր
© presidentՆախագահը պարգևատրել է զինծառայողներին
Նախագահը պարգևատրել է զինծառայողներին - Sputnik Արմենիա
2/3
Նախագահը պարգևատրել է զինծառայողներին
© presidentՍերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցախ
Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցախ - Sputnik Արմենիա
3/3
Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցախ
1/3
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է մարտական դիրքեր
2/3
Նախագահը պարգևատրել է զինծառայողներին
3/3
Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արցախ

 

Լրահոս
0